Պետության գլուխ
From Wikipedia, the free encyclopedia
Պետության գլուխ, անձ կամ պետական մարմին, ով ներկայացնում է պետության բարձրագույն իշխանությունը և այդ պետության ներկայացուցիչն է այլ երկրներում և միջազգային հարաբերություններում։
- Նախագահական հանրապետությունում պետության գլուխն ունի գործադիր իշխանության լիազորություններ և համարվում է բանակի գերագույն հրամանատար։
- Միապետությունում պետություն գլուխ է կանգնում միապետը՝
- արքայից արքան (Աքեմենյան Տերություն, Պարթևական Տերություն, Հայկական Տերություն, Սասանյան Տերություն), կայսրը (Հռոմեական կայսրություն, Չինական կայսրություն, Բյուզանդական կայսրություն, Գերմանական ազգի հռոմեական սրբազան կայսրություն, Ռուսաստանյան կայսրություն, Ավստրո-Հունգարիա),
- մեծ խանը (Մոնղոլական Տերություն),
- թագավորը (թագուհին) (Մեծ Հայքի թագավորություն, Կիլիկիայի հայկական թագավորություն, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն, Բուլղարական թագավորություն, Հարավսլավիայի թագավորություն),
- շահը,
- սուլթանը,
- իշխանը,
- էմիրը,
- դուքսը
- կոմսը։
- Կրոնապետական բնույթ կրող միապետությունում պետություն գլուխ է կանգնում կրոնապետը, որն իր անձի մեջ միավորում է կրոնապետի և միապետի իշխանությունն ու գործառույթները՝
- Հռոմի պապը՝ Վատիկան պետությունում, որի արդի պաշտոնական անվանում է Սրբազան Աթոռ, իսկ նախկինում կոչվում էր Պապական պետություն,
- խալիֆը՝ Արաբական Խալիֆայությունում. խալիֆը կամ փոխանորդը համարվում էր Ալլահի մարգարեի, այսինքն Մուհամեդ մարգարեի փոխանորդը կամ տեղապահը։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |