Հակադեպրեսանտներ
From Wikipedia, the free encyclopedia
Հակադեպրեսանտներ դեղորայքի խումբ, որը կիրառվում է մեծ դեպրեսիվ խանգարման, որոշ տագնապային խանգարումների, քրոնիկ ցավի, ինչպես նաև որոշ կախվածությունների բուժման համար[1]։ Հաճախ հանդիպող կողմնակի ազդեցություններն են բերանի չորությունը, մարմնի զանգվածի ավելացումը, գլխապտույտը, գլխացավը, էրեկտիլ դիսֆունկցիան[2][3][4][5][6]։ Հակադեպրեսանտների հիմնական տեսակները անվտանգ են, սակայն որոշները կարող են առաջացնել ինքնասպանության հակումներ ինչպես երեխաների այնպես էլ մեծահասակների մոտ[7]։ Հակադեպրեսանտների կիրառման կտրուկ ընդատումը կարող է առաջացնել հանման համախտանիշ, որը դրսևորվում է հիմնականում դեպրեսիայի ռեցիդիվով[8][9]։
Հակադեպրեսանտներ | |
---|---|
Վենլաֆաքսինի քիմիական կառուցվածքը | |
Տեսակ | Հակադեպրեսանտ |
Կիրառում | Դեպրեսիվ խանգարում,տագնապային խանգարումներ,քրոնիկ ցավ |
Գործածության եղանակ | Ներքին ընդունման |
Ազդեցության մեխանիզմ | Սերոտոնինի և նորադրենալինի հետզավթման ընտրողական արգելակիչ |
Կլինիկական տվյալներ | |
Drugs.com | Դեղախումբ |
Հետազոտությունները հիմնականում ցույց են տվել այս դեղախմբի արդյունավետությունը դեպրեսիայի բուժման համար[10][11], սակայն որոշ հետազոտություններում արդյունավետություն չի գրանցվել[12]։ Արդյունավետության ապացուցվածությունը երեխաների և մեծահասակների համար դեռ հստակ չէ[13]։ Որոշ հեղինակներ ազդեցությունը պայմանավորում են պլացեբոյի էֆեկտով[14][15]։