Հերոսական պարտիզան
From Wikipedia, the free encyclopedia
Հերոսական պարտիզան (իսպ.՝ Guerrillero Heroico), ծագումով արգենտինացի հեղափոխական գործիչ Չե Գևարայի լուսանկարը, որ հեղինակել է կուբացի լուսանկարիչ Ալբերտո Կորդան։ Լուսանկարը արվել է Հավանայում 1960 թվականի մարտի 5-ին՝ «Լյա Կուվր» ջերմանավի պայթյունի զոհերի հիշատակին նվիրված ցույցի ժամանակ։ Լուսանկարն արվել է Leica M2 լուսանկարչական ապարատով Eastman Kodak ընկերության ժապավենով։
1960-ական թվականների վերջերին, պայմանավորված Չե Գևարայի հեղափոխական գործունեությամբ և մահապատժի ենթարկվելու փաստով, ձևավորվել է Չե Գևարայի գրավիչ, բայց միաժամանակ հակասական կերպարը։ Կորդան ասել է, որ այդ լուսանկարում Չե Գևարայի հայացքում արտահայտված են կերպարի բացարձակ անզիջողականությունը, ստոիկ բնավորությունը, ինչպես նաև զայրույթ ու ցավ[1][2]։