Հունական թագավորների կանանց ցանկ
Վիքիմեդիայի նախագծի ցանկ / From Wikipedia, the free encyclopedia
Հունաստանի թագավորների կանայք կամ կոնսորտ թագուհիներ, Հունաստանի թագավորությունը կառավարող միապետերի կանայք իրենց ամուսինների գահակալության ընթացքում։ Ժամանակակից Հունաստանի բոլոր միապետերը տղամարդիկ են եղել։ Դրանցից միայն Օտտո I միապետն է կրել Հունաստանի արքա տիտղոսը, իսկ նրա կինը`Ամալիան միակն է, որ կրել է Հունաստանի թագուհի տիտղոսը։ Բոլոր միապետերը կրել են Հելլենների արքա կամ Հելլենների թագավոր տիղոսը։ Թագավորի կինը մեծարվել է որպես «Ձերդ Մեծություն» ստանալով Հելենների կոնսորտ թագուհի տիտղոս։ Միայն Մանոս Ասպասիան, Ալեքսանդր թագավորի կինն է, որ չի ընդունվել որպես թագուհի և ստացել է Հունաստանի արքայադուստր տիտղոսը։