Հունաստան
From Wikipedia, the free encyclopedia
Հունաստան (հուն․՝ Ελλάδα [eˈlaða]), պաշտոնապես՝ Էլլենական Հանրապետություն (Ελληνική Δημοκρατία, Ellīnikî Dīmokratía[8]), պետություն Հարավարևելյան Եվրոպայում[9]։ Մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքն Աթենքն է, որի վարչական տարածքի մեջ է մտնում նաև Պիրեոս համայնքը։ Հունաստանի բնակչության թիվը ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալները կազմում է 11 միլիոն մարդ։ Հյուսիսից սահմանակից է Ալբանիային, Մակեդոնիայի Հանրապետությանը և Բուլղարիային, իսկ արևելքից՝ Թուրքիային։ Հունաստանի ափերը արևելքից ողողվում է Եգեյան ծովը, արևմուտքից՝ Հոնիական, իսկ հարավից՝ Միջերկրական ծովերի ջրերը։ Հունաստանն ըստ ջրափնյա գծի երկարության (13.676 կմ) 11-րդն է աշխարհում։ Ունի հսկայական թվով կղզիներ (մոտ 1,400, որոնցից 227-ը բնակեցված են), որոնցից են՝ Կրետեն, Դոդեկանեսը, Կիկլադները և Հոնիական կղզիները։ Հունաստանի տարածքի 80 %-ը լեռնային է։ Լեռներից ամենաբարձրը Օլիմպոսն է (2917 մ)։
Հունաստան հուն․՝ Ελληνική Δημοκρατία | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
Կարգավիճակ | ինքնիշխան պետություն և երկիր | ||||
Ներառում է | 13 պերիֆերիա 54 նոմոս | ||||
Պետական լեզու | հունարեն[1], Demotic Greek?[2] և նոր հունարեն | ||||
Մայրաքաղաք | Աթենք[3][4] | ||||
Պետական կարգ | Խորհրդարանական հանրապետություն | ||||
Օրենսդիր մարմին | Հունաստանի խորհրդարան | ||||
Երկրի ղեկավար | ատեգորիա:Կին դատավորներ | ||||
Կառավարության ղեկավար | Կիրիակոս Միցոտակիս | ||||
Մակերես | 131 957 կմ² | ||||
Ջրային % | 0,8669% ջրային | ||||
Ազգաբնակչություն | ▲10 566 531 մարդ (2022)[5] | ||||
Խտություն | 84 մարդ/կմ² | ||||
Կրոն | քրիստոնեություն | ||||
Հիմն | Կիպրոսի Հանրապետության օրհներգ | ||||
Կարգախոս | Ազատություն կամ մահ | ||||
Հիմնադրված է | մարտի 25 (ապրիլի 6), 1821 թ. | ||||
Արժույթ | եվրո[6] | ||||
Կենտրոնական բանկ | Հունաստանի բանկ | ||||
Ազգային տոն | Ամանոր, Հայտնություն, Rosenmontag?, Հունաստանի անկախության օր, Ավագ Ուրբաթ, Զատիկի կիրակի, Զատկի երկուշաբթի, Մայիսի մեկ, Աստվածածնի վերափոխման տոն, 'Οχι-ի օր և Սուրբ Ծնունդ | ||||
Ժամային գոտի | UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | +30 | ||||
Ինտերնետ-դոմեն | .gr | ||||
Մարդկային ներուժի զարգացման ինդեքս | 0,887[7] | ||||
government.gov.gr(հուն.) |
Ժամանակակից Հունաստանն իր արմատներով սկիզբ է առնում Հին Հունաստանի քաղաքակրթությունից, որն ընդհանուր առմամբ համարվում է արևմտյան քաղաքակրթության բնօրրանը։ Այն ժողովրդավարության[10], արևմտյան փիլիսոփայության[11], Օլիմպիական խաղերի, արևմտյան գրականության և պատմագրության, քաղաքագիտության, հիմնական գիտական և մաթեմատիկական սկզբունքների, արևմտյան թատրոնի[12] բնօրրանն է։ Այս ժառանգությունը մասամբ արտահայտված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային Ժառանգության ցանկում գտնվող 17 հուշարձաններով․ այդ ցուցանիշով Հունաստանը 13-րդն աշխարհում և 7-րդը Եվրոպայում։
Ժամանակակից Հունաստանը հիմնադրվել է 1830 թվականին՝ Հունական անկախության պատերազմից հետո, երբ երկիրը ստանալով եվրոպական պետությունների օգնությունը կարողացավ դուրս գալ թուրքական դարավոր լծից և հռչակվել անկախ պետություն՝ Հունաստանի թագավորություն։ 1981 թվականից Հունաստանը Եվրամիության, իսկ 2001 թվականից՝ Եվրոգոտու անդամ է[13]։ ՆԱՏՕ-ի անդամ է[14] և ՄԱԿ-ի հիմնադիր անդամ։ Հունաստանը զարգացած երկիր է՝ բարձր շահութաբեր տնտեսությամբ, ինչպես նաև բնակչության բարձր կենսամակարդակով։ Համաշխարհային բանկի 2010 թվականի տվյալներով, ըստ կյանքի որակի այս երկիրը աշխարհում 21-րդն է[15][16]։