Կաթոլիկ եկեղեցի
From Wikipedia, the free encyclopedia
Կաթոլիկ եկեղեցի, (հայտնի նաև որպես Հռոմեական կաթոլիկ եկեղեցի), քրիստոնեական եկեղեցի, որի գաղափարախոսությունը կաթոլիկությունն է։ Ունի ավելի քան 1.29 միլիարդ անդամներով ամբողջ աշխարհում[4]։ Այն էական դերակատարում է ունեցել պատմության և Արևմտյան քաղաքակրթություն զարգացման գործում[5]։ Ղեկավարվելով Հռոմի թեմի առաջնորդի կողմից, հայտնի որպես Պապ՝ եկեղեցու դրույթները ամփոփված են Նայսենի հավատամքում։ Նրա կենտրոնական ադմինիստրացիան Մայր տաճարը տեղակայված է Վատիկան քաղաքում, անկլավ Հռոմում Իտալիա։
Կաթոլիկ եկեղեցին քարոզում է, որ այն միակ, սրբազան, կաթոլիկ և առաքելական ճշմարիտ եկեղեցին է հիմնված Հիսուս Քրիստոս, և որ նրա եպիսկոպոսները Քրիստոսի առաքյալների հետևորդներն են, իսկ Պապը Պետրոս առաքյալի հետևորդն է, ում առաջնորդությունը հաստատվել է Հիսուսի կողմից.[6]։ Այն պնդում է, որ տարածում է սկզբնական Քրիստոնեական հավատը՝ պահպանելով անսխալականությունը և փոխանցելով սրբազան ավանդույթները[7]։ Լատինական եկեղեցին, Արևմտյան քրիստոնեական հավատը և այնպիսի ինստիտուտներ ինչպիսիք են մուրացիկի կանոնները և կից վանական կանոնները արտահայտում են եկեղեցու տարբեր հոգևոր և աստվածաբանական շեշտադրումները[8][9]։
Նրա յոթ խորհրդանիշներից Էուչարիստը սկզբունքայիններից է, որը տոնվում է զանգվածայնորեն պատարագի ձևով[10]։ Եկեղեցին ուսուցանում է, որ նվիրաբերության միջոցով քահանայի կողմից զոհաբերության հացը և գինին վերածվում են Քրիստոսի արյան և մարմնի։ Կույս Մարիամըերկրպագվում է կաթոլիկ եկեղեցու կողմից որպես Աստվածամայր և դրախտի թագուհի՝ մեծարվելով դոգմաներում և դրույթներում[11]։ Նրա դրույթները նաև ներառում են սրբագործում Աստվածաշնչյան և կաթոլիկ հավատի և ավետարանչականության միջոցով, որը կարևորում է հիվանդներին, աղքատներին տրվող աջակցությունը և արտահայտվում է հոգևր և նյութական բարեգթությամբ։ Կաթոլիկ եկեղեցին ամենամեծ ոչ կառավարական կազմակերպությունն է, որ հովանավորում է կրթությունը և առողջական խնամքն ամբողջ աշխարհում[12]։
Կաթոլիկ եկեղեցին ազդեցություն է ունեցել Արևմտայն փիլիսոփայության, գիտության, Արևմտյան արվեստի վրա։ Կաթոլիկ եկեղեցին կիսում էր քրիստոնեական համայնքը Արևելյան ուղղափառ եկեղեցու մինչևԱրևելք-Արևմուտք բաժանումը 1054 թ-ին՝ վիճարկելով Պապի առաջնորդությունը և Ողղափառ եկեղեցու դիրքը Քաղկեդոնյան բաժանումից 451 թ. հետո։ Կաթոլիկներն ապրում են ամբողջ աշխարհում կաթլիկ առաքելությամբ։ XX դարից սկսած մեծամասնությունը տեղակայված է հարավային կիսագնդում Եվրոպայում կատարված սեկուլյարիզացիայի և Միջին Արևելքում քրիստոնեաների հետապնդումների արդյունքում։ 20-րդ դարի վերջից սկսած Կաթոլիկ եկեղեցին քննադատվոում է սեռական բարոյականության դոկտրինների համար։