Մալպենսա օդանավակայան
From Wikipedia, the free encyclopedia
Միլան-Մալպենսա օդանավակայան (իտալ.՝ Aeroporto di Milano-Malpensa, Aeroporto Città di Milano, անգլ.՝ Milano Malpensa Airport, City of Milan Airport) (IATA: MXP, ICAO: LIMC), նախկին անվանումը՝ Բոստո-Արսիցիո օդանավակայան[1][2] (իտալ.՝ Aeroporto Città di Busto Arsizio), Հյուսիսային Իտալիայում գտնվող ամենամեծ օդանավակայանը։ Սպասարկում է Լոմբարդիայի, Պիեմոնտի, Լիգուրիայի 15 միլիոն բնակիչներին։ Միլանի կենտրոնից գտնվում է 49 կմ հեռավորության վրա[3], մոտ է Լոմբարդիան և Պիեմոնտը իրարից բաժանող Տիչինո գետին։ Օդանավակայանն ունի երկու տերմինալ և երկու թռիչքուղի։ "CargoCity" տերմինալում տարեկան կտրվածքով իրականացվում են 435,000 տոննա միջազգային բեռնափոխադրումներ։
Մալպենսա օդանավակայան | |||
---|---|---|---|
IATA: MXP – ԻԿԱՕ: LIMC | |||
MXP | |||
Ամփոփում | |||
Օդակայանի տեսակ | Հասարակական | ||
Օպերատոր | SEA Aeroporti di Milano | ||
Ծառայում է | Միլան | ||
Տեղագրություն | Ֆերնո, Իտալիա | ||
Բարձրացում ԲԾՄ | 1000 ֆտ / 304.8 մ | ||
Կոորդինատներ | <maplink>: Couldn't parse JSON: Syntax error HGЯOL | ||
Աշխատանքի ժամերը | շուրջօրյա | ||
Կայք | Պաշտոնական կայք | ||
Թռիչքի ուղի | |||
Ուղղություն | Երկարություն | Ծածկ | |
մ | ֆտ | ||
17L/35R | 3,920 | 12,861 | Ասֆալտ |
Վիճակագրություն | |||
Ճամփորդների թիվը | 18,582,043 | ||
Առաջին արդյունաբերական օդանավակայանը Cascina Malpensa-ի հարևանությամբ բացվել է 1909 թվականին Ջովանի Ագուստայի և Ջոնավի Բատիստա Կապրոնիի հին ագարակում՝ փորձարկելու իրենց ինքնաթիռների նախատիպերը։ Այնուհետև, քաղաքացիական շահագործման նպատակով 1948 թվականին բացվել է այս օդանավակայանը պատերազմի վերակառուցման ժամանակահատվածում՝ ծառայելու Միլանի հյուսիսային հատվածին։
2015 թվականին Մալպենսա օդանավակայանը սպասարկել է շուրջ 18,582,043 ուղևորների[4]։ Ուղևորների առումով համարվում է Եվրոպայի 29-րդ ամենածանրաբեռնված օդանավակայանը։ Մինչև 2008 թվականը Մալպենսա օդանավակայանը եղել է Իտալիայի ազգային ավիափոխադրող Alitalia-ի խոշոր հանգույցը։ Մալպենսա օդանավակայանը Հռոմի Fiumicino օդանավակայանի հետ միասին համարվում են միջազգային ուղևորափոխադրումների և բեռների իտալական ամենածանրաբեռնված օդանավակայանները։