Մակու
From Wikipedia, the free encyclopedia
Մակու (պարս.՝ ماکو, քրդ.՝ Mako), քաղաք Իրանի հյուսիս-արևմուտքում` Արևմտյան Ադրբեջան օսթանում։ Հանդիսանում է համանուն շահրեստանի վարչական կենտրոնը։ Բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով կազմում է 46 581 մարդ (2016)[1]։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մակու (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Քաղաք, Երկիր ...
Քաղաք | ||
---|---|---|
Մակու | ||
պարս.՝ ماکو | ||
Երկիր | Իրան | |
Օսթան | Արևմտյան ԱդրբեջանԱրևմտյան Ադրբեջան | |
Շահրեստան | Մակու | |
ԲԾՄ | 1304 մետր | |
Պաշտոնական լեզու | պարսկերեն | |
Բնակչություն | 46 581 մարդ (2016)[1] | |
Պաշտոնական կայք | maku.ir(պարս.) | |
| ||
Փակել
Գտնվում է Թուրքիայի սահմանից 13 կմ հեռավորության վրա, Փոքր Մասիս լեռնագագաթից մոտ 40 կմ հարավ, երկու լեռնաշղթայի արանքում, զառիթափ լեռնալանջի վրա` կիրճի մեջ, Մակու գետի ափերին։ Տարբեր ժամանակներում եղել է տարբեր կարգի բնակավայր՝ գյուղ, բերդավան, բերդաքաղաք, գյուղաքաղաք։