Քրդերեն
From Wikipedia, the free encyclopedia
Քրդերեն (زمانێ كوردی, Zimanê Kurdî), հնդեվրոպական լեզվաընտանիքի հնդիրանական ճյուղի իրանական լեզուների հյուսիս-արևմտյան խմբին պատկանող լեզու կամ լեզուների խումբ։ Քրդերեն խոսում են աշխարհում 21 միլիոն մարդ[10]։ Քրդերեն խոսում են Թուրքիայում, Իրաքում, Իրանում, Սիրիայում, Հայաստանում, Լիբանանում և այլ երկրներում, որտեղ կա քուրդ բնակչություն։
Քրդերեն | |
---|---|
Տեսակ | լեզու, մակրոլեզու և կենդանի լեզու |
Ենթադաս | հյուսիսարևմտյան իրանական լեզուներ |
Երկրներ | Թուրքիա[1], Իրաք[2], Իրան[3], Հայաստան[4], Վրաստան[5], Ադրբեջան[6], Սիրիա[7] և Թուրքմենստան[8] |
Խոսողների քանակ | 21 000 000 մարդ (2007)[9] |
Գրերի համակարգ | լատինական այբուբեն, արաբերենի այբուբեն և կյուրեղագիր |
IETF | ku |
ISO 639-1 | ku |
ISO 639-2 | kur |
ISO 639-3 | kur |
Kurdish language Վիքիպահեստում |
Ժամանակակից քրդերենը ունի մի շարք բարբառներ, որոնցից հիմնականները երկուսն են՝ հյուսիսարևմտյան և հարավարևելյան։ Ամենատարածված բարբառը հյուսիսարևմտյանն (քուրմանջի) է, որով խոսում է քրդերի մեծամասնությունը։ Քուրմանջի բարբառով խոսում են Թուրքիայի, Հայաստանի, Իրանի որոշ շրջանների, հյուսիսային Իրաքի և հետխորհրդային երկրների քրդերը։ Երկրորդ բարբառը՝ հարավարևելյան կամ քուրդի բարբառը, որով խոսում են Իրանի ՝ Մեհաբադի, Սանհենդեջի և Քերմանշահի, նաև Իրաքի՝ Ռևանդուզի, Էրբիլիայի, Քիրքիքի և Սուլեյմանի քրդերը։
Գրական քրդերենի հիմնադիր է համարվում քուրդ քաղաքական գործիչ,լրագրող և լեզվաբան Ջալադաթ Ալի Բադրխանը։ Բացի քրդերենից տիրապետել է անգլերեն, ֆրանսերեն,գերմաներեն,թուրքերեն,պարսկերեն,արաբերեն,ռուսերեն և հունարեն լեզուներին։
Ջալադաթ Բադրխանը 1932թ. Մայիսի 15-ին թողարկում է Հավար ամսագրի առաջին համարը։ Նրա հիմնական նպատակներից էր այս ամսագրի միջոցով ողջ Քրդստանի տարածքում ճանաչեցնել տալ լատինատառ քրդերեն այբուբենը։ Նույն թվականին նա հրատարակում է իր քերականական գիրքը ՝ “Rêzimana Elfabê ya Kurdî” վերնագրով։ Հավար ամսագրի լույսընծայման առաջին օրը՝մայիսի 15-ը, նշվում է որպես քրդերենի օր։ Նա է դրել գրական քրդերենի լեզվաբանության հիմնասյունները։