Մար Չիկիտա
From Wikipedia, the free encyclopedia
Մար Չիկիտա (իսպ.՝ Mar Chiquita՝ «փոքր ծով»), անհոսք խոշոր աղի լիճ, որը տեղակայված է Պամպայի հյուսիսարևմտյան մասում արգենտինական Կորդովա գավառում։ Հանդիսանում է միակ աղի լիճը Արգենտինայում։
Մար Չիկիտա իսպ.՝ Mar Chiquita | ||
Կոորդինատներ | ||
Տեղագրություն | Կորդոբա (գավառ, Արգենտինա) | |
Հայելու բացարձակ բարձրությունը | 66-69 մ | |
Ամենամեծ խորությունը | 19 մ | |
Միջին խորությունը | 3-4 մ | |
Աղիությունը | 175 ‰ | |
Թափվող գետերը | Ռիո Դուլսե (գետ)/Ռիո Սալադիլո | |
Լիճը զբաղեցնում է իջվածքի հարավային մասը և տարածքը 80x45 կմ է։ Քանի որ լճի խորությունը փոքր է (մոտ 10 մ), դրա մակերեսը խիստ տատանվում է 2-ից 4,5 կմ², որը համապատասխանում է 66-69 մ ծովից բարձրության։
Հիմնականում Մար Չիկիտան սնվում է Ռիո Դուլսեի աղի ջրերով, որը հոսում է Սանյագո դել Էստրո գավառով, որտեղ միախառնվում է հյուսիսից հոսող Ռիո Սալադիլոյի հետ։ Ռիո Դուլսեի և Մար Չիկիտայի տարածքը ճահճայնացված է բնակեցված է կենդանիների տարբեր տեսակներով, հատկապես ջրլող թռչուններով։ Լիճը հարավ-արևմուտքից անկանոն սնվում է Ռիո Պրիմերո և Ռիո Սերգունդո գետերի ջրերով, որոնք հոսելով միանում են Սերրո դե Կորդոբա լճին, ինչպես նաև որոշ առվակներով։ Մար Չիկիտա լճի աղիությունը խիստ տատանվում է 275 գ/լ ցածր ջրի ժամանակ և 29 գ/լ խոնավ տարիներին[1] (օրինակ, 1980-ական թվականներին)։ Ներկայումս Մար Չիկիտայի մակարդակը նվազել է աճող գոլորշացման և ջրի հոսքի կրճատման հետևանքով։
Լճում գտնվում են մի քանի կղզիներ, նրանցից ամենամեծը՝ Մեդանո կղզին է (2 կմ 150 մ)։ Հարավային ափին տեղակայված է Միրամար առողջարանը, որոշ հյուրանոցներ լքված են[2]։ Հյուսիսային ափը իրենից ներկայացնում է ծավալուն աղակալած հողեր[3][4]։
Մար Չիկիտան համարվում է չիլիական ֆլամինգոյի և պատագոնական ճայերի բնօրրանը[1]։