Մերիլին Մոնրո
դերասանուհի / From Wikipedia, the free encyclopedia
Մերիլին Մոնրո[10] (անգլ.՝ Marilyn Monroe), ի ծնե անունը՝ Նորմա Ջին Մորտենսեն (անգլ.՝ Norma Jeane Mortensen), մկրտվել է որպես Նորմա Ջին Բեյքեր (անգլ.՝ Norma Jeane Baker), հունիսի 1, 1926(1926-06-01)[1][2][3][…], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4] - օգոստոսի 4, 1962(1962-08-04)[5] կամ օգոստոսի 5, 1962(1962-08-05)[6], Բրենթվուդ, Լոս Անջելես, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[11]), ամերիկացի կինոդերասանուհի, մոդել և երգչուհի։ Ճանաչում ձեռք բերելով շիկահեր գեղեցկուհիների (անգլ.՝ blonde bombshell) կատակերգական դերերի շնորհիվ՝ Մերիլին Մոնրոն դարձել է 1950-ական թվականների ամենահայտնի սեքս-խորհրդանիշերից մեկը և սիմվոլիկ այդ դարաշրջանում սեքսուալության հանդեպ վերաբերմունքի տեսանկյունից։ Չնայած նա եղել է առաջատար դերասանուհի ընդամենը մեկ տասնամյակ՝ նրա ֆիլմերը հավաքել են 200 մլն դոլար մինչև դերասանուհու մահը 1962 թվականին (համարժեք է 2 մլրդ դոլարի 2018 թվականի դրությամբ)[12]։ Տասնամյակներ անց նա շարունակում է մնալ փոփ մշակույթի գլխավոր խորհրդանիշը[13]։
Մերիլին Մոնրո անգլ.՝ Marilyn Monroe | |
---|---|
Ծնվել է | հունիսի 1, 1926(1926-06-01)[1][2][3][…] |
Ծննդավայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4] |
Մահացել է | օգոստոսի 4, 1962(1962-08-04)[5] (36 տարեկան) կամ օգոստոսի 5, 1962(1962-08-05)[6] (36 տարեկան) |
Մահվան վայր | Բրենթվուդ, Լոս Անջելես, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Գերեզման | Վեսթվուդի գերեզմանատուն[7] |
Կրթություն | Համալսարանի ավագ դպրոց, Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան (1962), Վան Նույսի ավագ դպրոց[8] և դերասանության ստուդիա |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրոն | հրեական աթեիզմ և քրիստոնեություն |
Մասնագիտություն | կինոդերասանուհի, մոդել, կինոպրոդյուսեր, երգչուհի, ինքնակենսագիր, Փլեյբոյի փլեյմեյթ, ֆոտոմոդել և դերասանուհի |
Ընտրանի | Ջենտլմենները նախընտրում են շիկահերներին, The Seven Year Itch?, Արքայազնն ու պարուհին, Ջազում միայն աղջիկներ են և The Misfits? |
Ծնողներ | հայր՝ Charles Stanley Gifford?, մայր՝ Gladys Monroe?[9] |
Ամուսին(ներ) | James Dougherty?, Ջո ԴիՄաջիո և Արթուր Միլլեր |
Համատեղ ապրող(ներ) | JFK |
Պարգևներ և մրցանակներ | |
marilynmonroe.com | |
Ծնվելով և հասակ առնելով Լոս Անջելեսում՝ Մոնրոն իր մանկության մեծ մասն անցկացրել է որդեգիր ընտանիքներում և մանկատներում, իսկ տասնվեց տարեկանում ամուսնացել է։ Պատերազմի ժամանակ «Radioplane Co.» ընկերության ավիացիոն գործարանում աշխատելու ընթացքում՝ 1944 թվականին, նա ներկայացվել է First Motion Picture Unit-ի լուսանկարչին և սկսել փին-ափ մոդելի հաջող կարիերա։ Հետագայում նա կարճաժամկետ պայմանագրեր է կնքել Twentieth Century-Fox (1946-1947) և Columbia Pictures (1948) ընկերությունների հետ։ Մի շարք փոքր դերերից հետո Մոնրոն պայմանագիր է կնքել Fox ընկերության հետ 1951 թվականին։ Հաջորդ երկու տարիների ընթացքում նա դարձել է ճանաչված դերասանուհի և նկարահանվել մի շարք կատակերգություններում, ինչպիսիք են՝ «Այնքան երիտասարդ, որքան դու ես զգում» (անգլ.՝ «As Young as You Feel») և «Կապկի գործ» (անգլ.՝ «Monkey Business»), ինչպես նաև «Ընդհարում գիշերը» (անգլ.՝ «Clash by Night») և «Կարելի է չթակել» (անգլ.՝ «Don't Bother to Knock») դրամաներում։ Մոնրոն հայտնվել է սկանդալի կիզակետում, երբ բացահայտվել է, որ նա մերկ լուսանկարվել է նախքան աստղ դառնալը, բայց այդ պատմությունը ստվեր չի գցել նրա կարերայի վրա, այլ ընդհակառակը, ավելի է մեծացրել հետաքրքրությունը նրա ֆիլմերի նկատմամբ։
Մինչ 1953 թվականը Մոնրոն դարձել է ամենապահանջված հոլիվուդյան աստղերից մեկը․ նա ստացել է գլխավոր դերեր «Նիագարա» նուար ֆիլմում, որում շեշտը դրվել է նրա գրավչության ցուցադրման վրա, ինչպես նաև «Ջենտլմենները նախընտրում են շիկահերներին» և «Ինչպես ամուսնանալ միլիոնատիրոջ հետ», որոնց շնորհիվ ստեղծվել է «հիմար շիկահերի» նրա աստղային կերպարը։ Նույն թվականին նրա նկարները հայտնվել են Playboy տղամարդկանց ամսագրի առաջին համարի շապիկին և մեջտեղի էջում։ Չնայած Մոնրոն կարևոր դեր է կատարել իր հանրային կերպարի ստեղծման ու հետագա պահպանման գործում, իր ամբողջ կարիերայի ընթացքում նա բացասաբար է ընդունել իրեն այդ կերպարի հետ նույնացնելու և ստուդիաների կողմից քիչ վճարվելու փաստերը։ 1954 թվականի սկզբին նա կարճ ժամանակով հեռացվել է աշխատանքից նախագիծը մերժելու պատճառով, բայց վերադարձել է և նկարահանվել իր կարիերայի ամենաեկամտաբեր ֆիլմերից մեկում՝ «Յոթ տարվա տենչ» կինոնկարում (1955)։
Ստուդիայի՝ պայմանագիրը փոխել չցանկանալու հետ կապված խնդիրների պատճառով Մոնրոն 1954 թվականի վերջին հիմնադրել է իր կինոընկերությունը, որը կոչել է Marilyn Monroe Productions (MMP)։ 1955 թվականը նա նվիրել է իր ընկերության զարգացմանն ու սկսել է սովորել դերասանական մեթոդ Դերասանական ստուդիայում։ 1955 թվականի վերջին Fox-ը Մոնրոյի հետ կնքել է նոր պայմանագիր, որը նրան տվել է ավելի մեծ վերահսկողություն և բարձր աշխատավարձ։ Նրա հետագա աշխատանքների թվում են եղել քննադատության արժանացած դերը «Ավտոբուսի կանգառ» (1956) ֆիլմում և MMP ընկերության առաջին անկախ արտադրանքը՝ «Արքայազնն ու պարուհին» (անգլ.՝ «The Prince and the Showgirl», 1957) ֆիլմը։ Մոնրոն արժանացել է «Ոսկե գլոբուս» մրցանակի որպես լավագույն դերասանուհի «Ջազում միայն աղջիկներ են» ֆիլմում իր դարակատարման համար (1959), որն ունեցել է հաջողություն քննադատների շրջանում, ինչպես նաև կոմերցիոն տեսանկյունից։ Նրա վերջին ավարտուն աշխատանքը եղել է «Անհանգիստները» (1961) ֆիլմը։
Մերիլին Մոնրոյի՝ խնդիրներով լի անձնական կյանքն արժանացել է մեծ ուշադրության։ Նա պայքարել է հոգեմետ նյութերի չարաշահման, դեպրեսիայի և տագնապի դեմ։ Նախկին բեյսբոլիստ Ջո ԴիՄաջիոյի և դրամատուրգ Արթուր Միլլերի հետ նրա համապատասխանաբար երկրորդ և երրորդ ամուսնությունները մեծ արձագանք են ստացել հանրության շրջանում, և երկուսն էլ ավարտվել են ամուսնալուծությամբ։ 1962 թվականի օգոստոսի 5-ին Մերիլին Մոնրոն մահացել է 36 տարեկան հասակում բարբիտուրատների չարաշահումից Լոս Անջելեսի իր տանը։ Չնայած Մոնրոյի մահը համարվել է հավանական ինքնասպանություն, նրա մահվանից հետո առաջարկվել են մի շարք դավադրության տեսություններ։