Բարբիտուրատներ
From Wikipedia, the free encyclopedia
Բարբիտուրատներ (լատին․՝ barbiturate), դեղամիջոցների խումբ[1], բարբիտուրատային թթուների ածանցյալներ[2], թմրեցնող ազդեցություն ունեն ԿՆՀ-ի վրա։ Կախված դեղաչափից՝ նրանց թերապևտիկ ազդեցությունը կարող է թեթև հանգստացնողից հասնել անզգայացնող մակարդակի։
Առաջ բարբիտուրատները լայնորեն օգտագործվում էին, որպես տրանկվիլիզատորներ և քնաբեր միջոցներ։ Ներկայումս նրանց օգտագործումը սահմանափակվել է, քանի որ, առաջին հերթին նրանք ունեին նեղ թերապևտիկ լայնական ազդեցություն, որը կարող էր բերել գերդոզավորման և առաջացնել թունավոր էֆեկտներ, իսկ երկրորդ հերթին՝ բարբիտուրատների երկարատև ընդունումից հետո, կարող է առաջանալ կախվածություն։