Մինիմալիզմ (ոճ)
From Wikipedia, the free encyclopedia
Մինիմալիզմ (անգլ.՝ minimalism լատին․՝ minimus՝ նվազագույն բառից), դիզայնի ոճ, որը բնութագրվում է արտահայտիչ միջոցների լակոնիկությամբ, պարզությամբ, ճշգրտությամբ և կոմպոզիցիայի հստակությամբ։ Անտեսելով ստեղծագործության դասական հնարքները և գեղանկարչության ավանդական նյութերը մինիմալիստներն օգտագործում են երկրաչափական պարզ ձևերի արդյունաբերական և բնական նյութեր, չեզոք գույներ (սև, մոխրագույն) և փոքր ծավալներ։ Մինիմալիզմի ակունքները առկա են կոնստրուկտիվիզմում և ֆունկցիոնալիզմում։