![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/55/Thenardite-Mirabilite-210778.jpg/640px-Thenardite-Mirabilite-210778.jpg&w=640&q=50)
Միրաբիլիտ
From Wikipedia, the free encyclopedia
Միրաբիլիտ, Գլաուբերի աղ (լատին․՝ mirabilis - զարմանահրաշ, անվանումը տվել է գերմանացի քիմիկոս Յ․ Ռ․ Գլաուբերը), գլաուբերյան աղ, միներալ սուլֆատների դասից։ Քիմական բաղադրությունը՝ ։ Պարունակում է
։ Բյուրեղագիտական համակարգը մոնոկլինային է։ Առաջացնում է կարճ պրիզմատիկ կամ ասեղնաձև բյուրեղներ, նաև հատիկավոր, փոշենման ագրեգատներ և մանրաբյուրեղ կեղևիկներ։ Հեշտությամբ լուծվում է ջրում, լուծույթն ունի դառնաղի համ։ Անգույն է, սպիտակ։ Փայլը՝ ապակու։ Կարծրությունը՝ 1,5-2, խտությունը՝ 1490 կգ/մ³։ Միրաբիլիտն աղային լճերի, ծանծաղ ծոցերի և տաք աղբյուրների տիպիկ քեմոգեն արգասիք է։ Օգտագործվում է հիմնականում քիմական արդյունաբերության բնագավառում սոդայի և կծու նատրիումի ստացման համար, ինչպես նաև բժշկության մեջ՝ որպես լուծողական։
Արագ փաստեր Միրաբիլիտ, Ընդհանուր ...
Միրաբիլիտ | |
---|---|
![]() | |
Ընդհանուր | |
Կատեգորիա | միներալների տեսակ |
Բանաձև (կրկնվող միավորը) | Na₂SO₄·10H₂O |
Նիկել-Շտրունցի դասակարգում | 7.CD.10[1] |
Շերտի գույն | սպիտակ |
Բյուրեղային համակարգ | Մոնոցիկլիկ բյուրեղային համակարգ |
Ենթակատեգորիա | սուլֆատների կարգ |
Փակել