Մկրատաձև հարված
From Wikipedia, the free encyclopedia
Մկրատաձև հարված (շրջադարձ հարված, բիսիկլետա, պորտ.՝ bicicleta), տեխնիկական հնարք ֆուտբոլում, որը կատարվում է ոտնաթմբով՝ թռչող գնդակին, ոտքերը գետնից արագ հատելու օգնությամբ։ Հարվածի հետևանքով գնդակն անսպասելի ուղղվում է դեպի դարպաս կամ գլխահետև։ Հնարքի կատարման ժամանակ կատարողը նախ ընկնում է ձեռքերի, ապա մեջքի վրա։
Այդ հնարքի առաջին կիրառումը հստակորեն հաստատված չէ և վիճարկվում է մի քանի երկրների երկրպագուների կողմից, հիմնականում հարավամերիկյան, որն ավելի հավանական է, քան մյուսները։ Շատերը մկրատաձև հարվածի հեղինակ են համարում բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Լեոնիդաս դա Սիլվային[1]։
Մկրատաձև հարված հնարքը չի հանդիպվում բոլոր խաղում, տեխնիկայի կատարումը պահանջում է խաղացողի բարձր տեխնիկական հմտություն։ Սխալ կատարման դեպքում մարզիկը կարող է վնասվածք ստանալ[2]։ Հնարքին ավելի հաճախ կարելի է ականատես լինել լողափնյա ֆուտբոլում։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/a/a5/Rovesciata.jpg)