Մոգերի ամրոց
From Wikipedia, the free encyclopedia
Մոգերի ամրոց (իսպ.՝ Castillo de Moguer), գտնվում է Իսպանիայի Ուելվա պրովինցիայի Մոգեր մունիցիպալիտետում։ Այն վերանորոգվել և ներկայիս տեսքին է բերվել 14-րդ դարում։
Նկարագրություն | |
Տեսակ | հուշարձան, դղյակ, aljibe?, բնակավայր և դղյակ |
Վարչական միավոր | Մոգեր[1][2] |
Երկիր | Իսպանիա[1][2] |
Ճարտարապետական ոճ | մուդեխարյան ճարտարապետություն |
Castle of Moguer Վիքիպահեստում |
Մոգերի ամրոցը կառուցվել է մանրախճի, կրաքարի և խճի խառնուրդից ստացված շինանյութից։ Ունի 44 մ լայնություն և 45 մ երկարություն ունեցող քառակուսու տեսք (144 ոտնաչափ × 148 ֆուտ). և 4 աշտարակներ անկյուններում։ Պատմական վկայությունների համաձայն ամրոցը շրջապատված է եղել խորը խրամատներով, որոնք սակայն չեն պահպանվել։ Ամրոցի մուտքը գտնվում է հյուսիսարևմտյան կողմում, որը ներկայումս կոչվում է Սանտո-Դոմինգո փողոց։ Աշտարակները ունեն 9x9 մ տրամագիծ (30 ft × 30 ft) և 2 հարկ։ Աշտարակները այնպես էին կառուցված, որ պաշարման ժամանակ զինվորները կարողանան հեշտությամբ պաշտպանվեն։ Ամրոցի նկուղը թվագրվում է 18-րդ դարով և ունի 22x10.5 մ մակերես (72 ft × 34 ft): Ներկայումս այն ծառայում է որպես զբոսաշրջային տեղեկատվական կենտրոն։