Մուսա լեռան հերոսամարտ
From Wikipedia, the free encyclopedia
Մուսա լեռան հերոսամարտ, Մուսա լեռան շրջակայքում գտնվող հայկական գյուղերի բնակիչների 53-օրյա ինքնապաշտպանություն թուրքական կանոնավոր և անկանոն ուժերի դեմ։ Հայ խաղաղ բնակչության կոտորածները Հայոց Ցեղասպանության մաս էին կազմում։ Սակայն Մուսա լեռան գյուղերի հայ բնակչությունը կանխազգալով մոտալուտ վտանգը բարձրացավ Մուսա լեռ և սկսեց ինքնապաշտպանությունը, որ տևեց 1915 թ-ի հուլիսի 21-ից սեպտեմբերի 12-ը[1]։ Վերջ ի վերջո ֆրանսիական և անգլիական նավերը տեսնելով ինքնապաշտպանվողների «Քրիստոնյաները վտանգի մեջ են» գրությունը, օգնության եկան և տեղափոխեցին ինքնապաշտպանվող 4231 հայերին Եգիպտոս, որտեղ հետագայում շատերը մտան Ֆրանսիական հայկական լեգեոնի կազմի մեջ։ Ոգեշնչված և տպավորված այս իրադարձություններով ավստրիացի գրող Ֆրանց Վերֆելը 1933 թ-ին գրում է «Մուսա լեռան քառասուն օրը» ստեղծագործությունը։
Մուսա լեռան հերոսամարտ | |||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Հայոց ցեղասպանություն | |||||||||||
| |||||||||||
Հակառակորդներ | |||||||||||
Հայ ինքնապաշտպաններ | Օսմանյան կայսրություն անկանոն մուսուլմանական ուժեր | ||||||||||
Հրամանատարներ | |||||||||||
Եսայի Յաղուբյան | Ռիֆաատ բեյ | ||||||||||
Կողմերի ուժեր | |||||||||||
1.500-6.000 | 1500 - 4000 կանոնավար զորք 3000 - 15000 անկանոն ուժեր | ||||||||||
Ռազմական կորուստներ | |||||||||||
Թեթև | Ծանր |