Մուրջիներ (արաբ․՝ مرجئة՝ հետաձգողներ),բոլոր իսլամական աշխարհայացքային ուսմունքների այն ներկայացուցիչները, ովքեր հետաձգում էին դատողությունը մարդու վիճակի մասին այս աշխարհում մինչ Ահեղ Դատաստանի օրը։ Մուրջիներն այն համոզմունքին էին, որ մարդու կողմից գործած մեղքը կապ չունի նրա հավատքի հետ և չի վնասում նրան։ Մուրջիականությունը հակադրվում էր խարիջիականությանը, որի հետևորդները պնդում էին, որ մեծ մեղք գործող (քաբաիր) մարդիկ այլևս մուսուլման չեն կարող համարվել։ Մուրջիների այս տեսակետը հակադվում էր սունիական ուսմունքին, որի համաձայն հավատացյալների արարքները բխում են իրենց մտադրություններից, նրանք խիստ կապակցված են և պետք է համապատասխանեցվեն համաձայն շարիաթի։
Արագ փաստեր Իսլամ ...
Փակել