Յանոմամո
From Wikipedia, the free encyclopedia
Յանոմանո (անգլ.՝ Ya̧nomamö, իսպ.՝ 'Yanomami, պորտ.՝ Ianomâmis), հնդկացիական ցեղերին ազգակից խումբ, թվաքանակը մոտ 35 հազար մարդ[1], ապրում են Բրազիլիայի հյուսիսի և Վենեսուելայի հարավային 250 գյուղերում։ Բնակման արեալի սահմաններն են արևմուտքից և հյուսիս-արևմուտքից Ռիու Նեգրու գետը, արևելքից՝ Ուրրարիկուերա գետը և Սերա Պարիմա լեռնաշղթան։ Հայտնի են որպես հարևան բնակավայրերի միջև անընդհատ պատերազմական վիճակում գտնվող ժողովուրդ[2]։ Այդ բնորոշման ճշմարտացիությունը վիճարկվում է մի քանի գիտնականների կողմից[3]։
Արագ փաստեր Յանոմամո, Ընդհանուր քանակ ...
Յանոմամո | ||||||
---|---|---|---|---|---|---|
Ընդհանուր քանակ | ||||||
35000 |
||||||
Բնակեցում | ||||||
| ||||||
Լեզու(ներ) | ||||||
Յանոմանյան լեզուներ | ||||||
Հավատք(ներ) | ||||||
ավանդական հավատալիքներ |
Փակել
Յանոմամոներին միասնական ժողովուրդ սկսել են համարել 1960-ական թվականներից[4]։