Յաֆֆյան դարպասներ
From Wikipedia, the free encyclopedia
Յաֆֆյան դարպասներ (եբրայերեն՝ שער יפו, Շաար Յաֆո, արաբ․՝ باب الخليل, Բաբ-էլ-Խալիլ («Ընկերոջ դարպասներ»), նաև արաբերեն Bab Mihrab Daud, «Դավթի աղոթախցի դարպասներ», նաև Դավթի դարպասներ), քարե շքամուտք Երուսաղեմի Հին քաղաքի պատմական պատի մեջ։ Հին քաղաքի պատերի մեջ բացված ութ դարպասներից մեկն է և քրիստոնեական ու հայկական թաղամասերի գլխավոր դարպասը։ Գտնվում է Հին քաղաքի արևմտյան մասում՝ դեպի Յաֆֆա տանող արևմտյան և դեպի Բեթղեհեմ ու Խևրոն տանող հարավային ճանապարհների կարևոր խաչմերուկում։ Այս երկու ճանապարհները մինչև օրս էլ Երուսաղեմի կենտրոնական կարևոր զարկերակներն են։
Հին քաղաքի միակ դարպասներն են, որ տանում են դեպի արևմուտք՝ դեպի Միջերկրական ծով, նաև միակն են, որ գտնվում են պատի հետ ուղիղ անկյան տակ։ Այս դիրքը կարող էր ընտրված լինել պաշտպանողական նպատակներով, որպեսզի դանդաղեցվի հարձակվողների առաջխաղացումը[1]։
Հին քաղաքի պատի մյուս մասերի քարերի նման Յաֆյյան դարպասների քարերն ավազագույն մեծաղյուսներ են։ Մուտքի բարձրությունը մոտավորապես 6 մետր է, իսկ նրա վրա ևս 6 մետր բարձրանում է պատը[2]։