Բեթղեհեմ
From Wikipedia, the free encyclopedia
Բեթղեհեմ (եբրայերեն՝ בֵּית לֶחֶם, Բեյթ-Լեղեմ, բառացի՝ Հացի տուն[1][2], արաբ․՝ بيت لحم, Բայթ Լաղմ, բառացի՝ Մսի տուն), քաղաք Հորդանան գետի ձախ ափին։ Գտնվում է Պաղեստինի ազգային վարչակազմի ռազմական և քաղաքացիական հսկողության ներքո (А գոտի)[3][4]։ Պաղեստինյան Բեթղեհեմ մարզի վարչական կենտրոնն է, ինչպես նաև՝ ուխտագնացության և զբոսաշրջության կենտրոն (Հիսուս Քրիստոսի ծննդավայրն է)։ Ընկած է պատմական Հուդա երկրամասի տարածքում, Երուսաղեմ քաղաքից 10 կիլոմետր դեպի հարավ, փաստացի՝ սահմանակից է այդ քաղաքին; Զբաղեցնում է 5,4 քառակուսի կիլոմետր տարածք[5]։ 2007 թվականի տվյալներով՝ բնակչության թվաքանակը եղել է 24 949[6]։
Քաղաք | ||
---|---|---|
Բեթղեհեմ | ||
եբրայերեն՝ בֵּית לֶחֶם / արաբ․՝ بَيْتِ لَحْمٍ | ||
Երկիր | Պաղեստին | |
Քաղաքապետ | Վիկտոր Բատարսե | |
Առաջին հիշատակում | մ. թ. ա. 15-րդ դար | |
Մակերես | 30 կմ² | |
ԲԾՄ | 775 մետր | |
Պաշտոնական լեզու | արաբերեն | |
Խոսվող լեզուներ | արաբերեն | |
Բնակչություն | 25 266 մարդ (2007) | |
Ժամային գոտի | UTC+2 | |
Հեռախոսային կոդ | 2 | |
Պաշտոնական կայք | bethlehem-city.org | |
| ||
21-րդ դարի սկզբին Բեթղեհեմը դավանանքի տեսակետից գերազանցապես իսլամադավան է, սակայն այստեղ, նախկինի պես, պահպանվել է նաև քրիստոնյաների մեծաթիվ համայնքը։ Քաղաքի տնտեսության հիմքը զբոսաշրջությունն է, որ իր գագաթնակետին է հասնում Քրիստոսի ծննդյան տոնակատարության շրջանում։ Բեթղեհեմում գործում են 30-ից ավելի հյուրանոցներ, 300-ից ավելի արհեստանոցներ[7]։ Քաղաքի հյուսիսային մուտքի մոտ գտնվում է Ռաքելի դամբանը՝ հուդայականության, քրիստոնեության և իսլամի կարևորագույն սրբություններից մեկը։