Յորքի Սուրբ Պետրոսի տաճար
From Wikipedia, the free encyclopedia
Յորքի Սուրբ Պետրոսի տաճար (անգլ.՝ Cathedral and Metropolitical Church of Saint Peter in York, York Minster), եկեղեցի Մեծ Բրիտանիայի Յորք քաղաքում։ Հայտնի է որպես Յորքի Մայր տաճար։ Հյուսիսային Եվրոպայի խոշորագույն տաճարներից մեկն է։ Սուրբ Պետրոսի տաճարը համարվում է Յորքի արքեպիսկոպոսական նստավայրը, Անգլիական եկեղեցու երկրորդ բարձրագույն գրասենյակը և Յորքի թեմի ու Յորք նահանգի մայր տաճարը[3]։ Տաճարն ունի ատենապետ և եկեղեցական խորհուրդ։ «Minster» կոչումը վերագրվում է Անգլո-սաքսոնական ժամանակաշրջանում ստեղծված եկեղեցիներին` որպես միսիոներական ուսուցողական եկեղեցիներ, և այժմ պատվավոր կոչում է համարվում[4]։
Յորքի Սուրբ Պետրոսի տաճար | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի և տաճար |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Տեղագրություն | Յորք[1] և Յորք |
Դավանանք | Անգլիկան եկեղեցի |
Թեմ | Anglican Diocese of York? |
Հիմնական ամսաթվերը | 1220[2] |
Կազմված է | York Minster Undercroft? |
Ժառանգության կարգավիճակ | 1-ին աստիճանի ցուցակագրված շենք |
Նվիրված | Պետրոս առաքյալ |
Անվանված | Պետրոս առաքյալ |
Ճարտարապետական ոճ | անգլիական գոթիկա |
Հիմնադրված | 1220[2] |
76 մետր | |
Երկարություն | 160 մետր |
Լայնություն | 76 մետր |
Շինանյութ | կրաքար |
York Minster Վիքիպահեստում | |
yorkminster.org(անգլ.) |
Տաճարի նավը, ժողովատունն ու տրանսեպտները կառուցվել են գոթական ճարտարապետական ոճով։ Նավը ներառում է արևմտյան պատուհանը, որը կառուցվել է 1338 թվականին, իսկ արևելյան ծայրամասի Տիրամոր կապելլայում գտնվում է Մեծ Արևելյան պատուհանը, որի կառուցումն ավարտվել է 1408 թվականին։ Վերջինս ամենամեծ միջնադարյան վիտրաժային պատուհանն է աշխարհում։ Հյուսիսային տրանսեպտում Հինգ քույրերի տիգաձև պատուհանն է, յուրաքանչյուրը՝ 16,3 մ բարձրությամբ[5]։ Հարավային տրանսպետը ներառում է վարդակ պատուհան, իսկ Արևմտյան պատուհանն ունի սրտաձև դիզայն և հայտնի է որպես «Յորքշիրի սիրտ»։