Անգլիկան եկեղեցի
From Wikipedia, the free encyclopedia
Անգլիկան եկեղեցի, բողոքական եկեղեցիներից մեկը։ Ծիսակատարությամբ և կազմակերպական սկզբունքներով ավելի մոտ է կաթոլիկականին, քան մյուս բողոքական եկեղեցիները։ Անգլիկան եկեղեցին Անգլիայի պետական եկեղեցին է։ Անգլիկան եկեղեցին ևս ընդունում է Աստվածաշունչը և չի մերժում Ս. Ավանդույթների դերը աստվածաշնչական ճշմարտությունները մեկնաբանելու գործում։ Ձևավորվել է 16-րդ դարում՝ Ռեֆորմացիայի շրջանում։ Անգլիկան եկեղեցու առաջնորդը թագավորն է, գահերեցը՝ Քենտրբերիի արքեպիսկոպոսը։ Ինքնուրույն Անգլիկան եկեղեցներ կան նաև Շոտլանդիայում, Ուելսում, Իռլանդիայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում և այլ երկրներում։ Անգլիկան եկեղեցին միավորում է շուրջ 30 մլն. հավատացյալների։