Նիլ Պատրիկ Հարիս
From Wikipedia, the free encyclopedia
Նիլ Պատրիկ Հարիս (անգլ.՝ Neil Patrick Harris, հունիսի 15, 1973(1973-06-15)[2][3][4][…], Ալբուկերկե, Նյու Մեքսիկո, ԱՄՆ), ամերիկացի կինոյի, թատրոնի և հեռուստատեսության դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր և աճպարար։
Նիլ Պատրիկ Հարիս անգլ.՝ Neil Patrick Harris | |
---|---|
Հարիսը 2009 թ. «Ստրիմի» մրցանակաբաշխության ժամանակ | |
Հասակը | 1,83 մ |
Ծնվել է | հունիսի 15, 1973 (50 տարեկան)[1] |
Ծննդավայր | Ալբուկերկե, Նյու Մեքսիկո, ԱՄՆ |
Կրթություն | Լա Կուևա ավագ դպրոց |
Քաղաքացիություն | |
Ազգություն | |
Այլ անուն(ներ) | ՆՊՀ |
Մասնագիտություն | Դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր, իլյուզիոնիստ |
Ակտիվ շրջան | 1988-այժմ |
Ընտրանի | 8-բիթանոց Սուրբ ծնունդ, Glee, Cloudy with a Chance of Meatballs? և Ինչպես հանդիպեցի ձեր մայրիկին |
Ամուսին(ներ) | Դեվիդ Բարտկա |
Համատեղ ապրող(ներ) | Դեյվիդ Բուրտկա (2004–այժմ) |
Երեխա(ներ) | 2 |
Պարգևներ և մրցանակներ | |
IMDb | ID 0000439 |
Հարիսի մասնակցությամբ առավել հայտնի ֆիլմերից են «Հարոլդ և Կումար» կինոսերիաները, իսկ առավել հայտնի հեռուստադերերից են Դագի Հաուսերը՝ «Բժիշկ Դուգի Հաուսերը» հեռուստասերիալից և սրտակեր Բառնի Սթինսոնը՝ «Ինչպես հանդիպեցի ձեր մայրիկին» սիթքոմից։
2010 թվականին Հարիսը տեղ էր գտել «Թայմ» ամսագրի 100 ամենաազդեցիկ անձանց ցուցակում[5]։
«Էմմի» մրցանակի դափնեկիր է, ներկայացված է եղել «Ոսկե գլոբուսի»։ 2011 թ. Հոլիվուդյան փառքի ծառուղում բացվել է նրա անվան աստղ[6]։
2009, 2011, 2012 և 2013 թվականներին վարել է Բրոդվեյի «Թոնի» մրցանակաբաշխությունը[7], իսկ 2015 թվականին՝ Ակադեմիայի 87-րդ մրցանակաբաշխությունը։