Շախմատային օլիմպիադա 1976
From Wikipedia, the free encyclopedia
Շախմատային օլիմպիադա 1976, անց է կացվել 1976 թվականի հոկտեմբերի 26-ից մինչև նոյեմբերի 10-ը Հայֆայում։
Տղամարդկանց 22-րդ շախմատային օլիմպիադայի հետ մեկտեղ անցկացվել են կանանց 7-րդ շախմատի օլիմպիադա։
XXII շախմատի օիմպիադայի անցկացման ժամանակ առաջացել են մեծ դժվարություններ։ 1974 թվականի Նիցցայի կոնգրեսի ժամանակ Արգենտինան, Իսրայելը և Շվեդիան ցանկություն հայտնեցին կազմակերպել շախմատի հերթական օլիմպիադան։ Սակայն 1974 թվականի դեկտեմբերի 1-ին Արգենտինան և Շվեդիան հրաժարվեցին կազմակերպել օլիմպիադան, ուստի XXII օլիմպիադայի կազմակերպման միակ հավակնորդը Իսրայելն էր։ Ավելի ուշ՝ 1975 թվականի մարտին, Իսրայելը նույնպես հրաժարվեց, սակայն հետագայում պարզվեց, որ Իսրայելը չի կարող ընդունել մրցության մասնակիցներին։
Հաշվի առնելով Արևելքում տիրող իրավիճակը, որը կայացել էր 1976 թվականի արաբա-իսրայելյան և 1973 թվականի պատերազմի հետևանքով, արաբական շախմատի ֆեդերացիան և սոցիալիստական երկրներն առաջարկեցին XXII օլիմպիադան անց կացնել այլ երկրում։
Այդ ժամանակ Մաքս Էյվեն դիմեց ՖԻԴԵ-ի անդամ շախմատի բոլոր ֆեդերացիաներին, որպեսզի որոշեն XXII օլիմպիադայի անցկացման վայրը։ 1975 թվականի օգոստոսին ՖԻԴԵ-ի բյուրոն հայտարարեց, որ 94 երկրներից պատասխանել են 52-ը, որոնցից 34-ը կողմ էին Հայֆայում XXII օլիմպիադայի անցկացմանը, 16-ը՝ դեմ, ձեռնպահ՝ 2։ Դրա հիման վրա 1975 թվականին ՖԻԴԵ-ն որոշեց, որ XXII Շախմատային օլիմպիադան անց է կացվելու Իսրայելում։ Կոնգրեսի այդպիսի որոշման արդյունքում մի շարք երկրներ պաշտոնապես հրաժարվեցին մասնակցել XXII օլիմպիադային։ Այդ երկրների շարքում էին խորհրդային, արաբական երկրները, Պորտուգալիան, Հունաստանը, Թուրքիան, Պակիստանը և այլն։ Հայֆայի օլիմպիադան կայացավ, սակայն շատ հզոր թիմերի բացակայությունը զգալիորեն իջեցրեց նրա մակարդակը։ Միաժամանակ Լիվիան իր հերթին, իր տարածքում անցկացրեց օլիմպիադա, որին մասնակցեցին 34 երկրներ, ընդ որում Իտալիան, Ֆիլիպիններն ու Ուրուգվայը ուղարկեցին իրենց ներկայացուցիչներին Հայֆա և Տրիպոլի։
Մրցաշրջանում մասնակցել են 48 երկրների թիմեր՝ Գոնդուրասի, Թայլանդի, Բերմունդյան կղզիների և Նոր Գվինեայի։ Դեբյուտող երկրների շարքին կարելի է դասել Գվատեմալային, որը էր եկել 2-րդ անգամ (առաջին անգամ՝ 1939 թվականին)
Օլիմպիադայի ժամանակ մի շարք երկրների թիմերի բացակայությունը վկայում էր այն մասին, որ Հայֆայի օլիմպիադայի ժամանակ տեղի ունեցած իրադարձությունները տանում են դեպի շախմատի միջազգայնացման ճգնաժամին։