Շառլ Ֆրանսուա Դյումուրիե
From Wikipedia, the free encyclopedia
Շառլ Ֆրանսուա դյու Պերիե Դյումուրիե (ֆր.՝ Charles-François du Périer Dumouriez, հունվարի 26, 1739(1739-01-26)[1][2][3], Կամբրե - մարտի 14, 1823(1823-03-14)[4][1][2][…], Turville, Բակինհեմփշիր, կոմսություն, Բաքինհեմշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), ֆրանսիացի գեներալ և քաղաքական գործիչ։ 1792 թվականի մարտից՝ արտաքին գործերի նախարար, հունիսից՝ ռազմական նախարար։ 1792 թվականի օգոստոսին նշանակվել է բանակի հրամանատար և աշնանը ետ մղել ավստրոպրուսական կոալիցիայի զորքերի հարձակումը։
Շառլ Ֆրանսուա Դյումուրիե ֆր.՝ Charles-François Dumouriez | |
---|---|
Ծնվել է | հունվարի 26, 1739(1739-01-26)[1][2][3] |
Ծննդավայր | Կամբրե |
Մահացել է | մարտի 14, 1823(1823-03-14)[4][1][2][…] (84 տարեկան) |
Մահվան վայր | Turville, Բակինհեմփշիր, կոմսություն, Բաքինհեմշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Գերեզման | Հենլի Թեմզայի վրա |
Քաղաքացիություն | Ֆրանսիա[5] |
Կրթություն | Լյուդովիկոս Մեծի լիցեյ |
Մասնագիտություն | սպա, ռազմական գործիչ, գրող և քաղաքական գործիչ |
Ծնողներ | հայր՝ Anne-François Duperrier-Dumouriez? |
Զբաղեցրած պաշտոններ | Ֆրանսիայի ռազմական նախարար և Արտաքին գործերի և միջազգային հարաբերությունների զարգացման նախարար |
Պարգևներ և մրցանակներ | |
Charles-François Dumouriez Վիքիպահեստում |
1793 թվականի մարտին, Ներվինդենի մոտ պարտություն կրելուց հետո, գաղտնի բանակցել է ավստրիացիների հետ՝ Կոնվենտը ցրելու և միապետությունը վերականգնելու նպատակով Փարիզի վրա համատեղ արշավանք ձեռնարկելու շուրջը։ Ծրագրերի ձախողման հետևանքով Դյումուրիեն 1793 թվականի ապրիլին անցել է Ավստրիա։ 1804 թվականին բնակվել է Մեծ Բրիտանիայում։