Ուելս (Անգլիա)
From Wikipedia, the free encyclopedia
Ուելս (անգլ.՝ Wells), ոչ մեծ թեմական քաղաք և համայնք, անգլիական Սոմերսետ կոմսության Մենդիլ շրջանի վարչական կենտրոնը, հայտնի է իր գոթական ոճի տաճարով[2]։ Ուելսը քաղաքի կարգավիճակ է ստացել 1974 թվականի ապրիլի 1-ին[3]՝ Եկատերինա 2-րդ թագուհու հրամանով (չնայած նրան, որ այդ ժամանակ քաղաքում բնակվում էր 1205 բնակիչ)։ Ուելսը Անգլիայում երկրորդ սակավաբնակ քաղաքն է Սիթիից հետո, բայց Ուելսում կա ավելի փոքր քաղաք՝ Սենտ-Դեյվիդսը, որը Մեծ Բրիտանիայի ամենափոքր քաղաքն է[4][5]։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ուելս (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Քաղաք, Երկիր ...
Քաղաք | ||
---|---|---|
Ուելս | ||
անգլ.՝ Wells | ||
Երկիր | Միացյալ Թագավորություն | |
Շրջան | Մենդիպ | |
Կոմսություն | Սոմերսետ | |
Բնակչություն | 11 343[1] մարդ (2011) | |
Ժամային գոտի | UTC+0, ամառը UTC+1 | |
Հեռախոսային կոդ | 01749 | |
Փոստային դասիչ | BA5 | |
OS Grid | ST545455 | |
Պաշտոնական կայք | wells.gov.uk | |
| ||
Փակել
Քաղաքի անվանումը անգլերենից թարգմանաբար նշանակում է «աղբյուրներ» և ցույց է տալիս, որ քաղաքում կան բազմաթիվ հանքային աղբյուրներ, որոնցով այն հայտնի էր անցյալում[6]։