Չելսիի ռեկորդներ և վիճակագրություն
Վիքիմեդիայի նախագծի ցանկ / From Wikipedia, the free encyclopedia
Այս հոդվածը նվիրված է «Չելսի ՖԱ»-ի ռեկորդներին և վիճակագրությանը։ «Չելսին» անգլիական պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ է հիմնված Լոնդոն քաղաքում։ Ակումբը հիմնվել է 1905 թ-ին, և մտել Երկրորդ Դիվիզիոն նույն թվականի հունիսի 1-ին։ Մարզադաշտը — «Սթեմֆորդ Բրիջն» է, որ բացվել է 1877 թ-ին, իսկ «Չելսի» ակումբը հիմնվել է մարզադաշտի համար։ Ներկա պահին «Չելսին» հանդես է գալիս անգլիական Պրեմիեր Լիգայում`, անգլիական ֆուտբոլի բարձրագույն առաջնությունում։ Ակումբը չի լքել բարձրագույն դիվիզիոնը սկսած 1989 թ-ից և երբևիցե Երկրորդ Դիվիզիոնից ներքև չի իջել։ Վերջին տարիներին ակումբը պարբերաբար մասնակցում է Եվրոգավաթների խաղարկությանը, հատկապես Չեմպիոնների Լիգային, և մեծագույն ձեռքբերումը 2008 թ-ին Չեմպիոնների Լիգայի եզրափակչի մասնակցությունն էր։
Հոդվածում ներկայացվում են ակումբի նվաճումները, լավագույն ռմբարկուներն ու ամենամեծ քանակությամբ խաղեր անցկացրած խաղացողները, և մարզիչների վիճակագրությունը։ Ինչպես նաև ամենախոշոր տրանսֆերներն ու հանդիսականների միջին քանակությունը, ամենախոշոր հաղթանակներն ու պարտությունները, և այլն։
Ակումբի ներկայիս ամենամեծ քանակությամբ խաղեր անցկացրած խաղացողը դա Ռոն Հարրիսն է (795 խաղ), իսկ լավագույն ռմբարկուն — Բոբբի Տեմբլինգը (202 գոլ)։
Ուշադրություն!
- Վիաճակագրության մեջ ընդգրկված չեն Առաջին և Երկրորդ Դիվիզիոնների 1939-40 մրցաշրջանը, Երկրորդ համաշխարհային պատերազմի պատճառով[1]։ Եվ Ֆուտբոլային Լիգայի Ռազմական Գավաթի 1941-1945 թթ-ի խաղարկությունը։
Բացատրություն
- Լիգա — Առաջին Դիվիզիոն, Երկրորդ Դիվիզիոն և Պրեմիեր Լիգա:
- Եվրոգավաթներ — ՈւԵՖԱ Չեմպիոնների Լիգա, Միջքաղաքային Գավաթ, ՈւԵՖԱ Գավաթ, ՈւԵՖԱ Գավաթակիրների Գավաթ:
- Այլ մրցաշարեր — Անգլիայի Սուպերգավաթ և ՈւԵՖԱ Սուպերգավաթ: