Պերոգի
From Wikipedia, the free encyclopedia
Պերոգի (լեհ.՝ pierogi), տարբեր լցոնումներով՝ մսով, ձկով, բանջարեղենով բարակ խմոր, որը ավանդական լեհական ուտեստ է։ Ուտեստը տարածված է նաև Կենտրոնական և արևելյան Եվորպայում[3][4]։ Պատրաստվում է աղի կամ քաղցր համով լցոնված խմորից։ Եփվում է եռացող ջրում կամ տապակվում է թավայի մեջ։ Եռացող ջրի մեջ պատրաստված կարկանդակը ասոցացվում է Կենտրոնական և արևելյան Եվրոպայի խոհանոցների հետ, որտեղ այն համարում են ազգային ուտեստ, հատկապես Լեհաստանում[5][6][7]։ Պերոգին հայտնի են Կենտրոնական և արևելյան Եվրոպայի երկրների մեծ մասում, ինչպես նաև հրեաների մոտ և ժամանակակից ամերիկական խոհանոցում՝ հրեա-աշկենազների միջև։
Ուկրաինական խոհանոց[1] և լեհական խոհանոց | |
---|---|
Տեսակ | մակարոնի տեսակ |
Ենթատեսակ | խմորի շերտով կիսաֆաբրիկատներ |
Առաջացման երկիր | Լեհաստան և Չինաստան[2] |
Pierogi Վիքիպահեստում |
Տիպիկ լցոնումները համարվում են կարտոֆիլը, աղանդերը, թթու դրած կաղամբը, պանիրը, մրգերը։ Պերոգին կարելի է մատուցել կերակրալցուկների հետ, ինչպիսին է հալած յուղը, թթվասերը կամ տապակած սոխը, կամ այս բաղադրիչների համակցությունը։