Ուկրաինական խոհանոց
ուկրաինացիների ազգային խոհանոց / From Wikipedia, the free encyclopedia
«Ուկրաինական խոհանոցը» ուկրաինական ժողովրդի տարիների ընթացքում խոհարարական տարբեր ավանդույթների հավաքածու է։ Խոհանոցի ոգեշնչվածության աղբյուրը հարուստ, մուգ հողն է, որից և գալիս են նրա բաղադրիչները[1]։
Ուկրաինայի ազգային ուտեստը, որն անհերքելիորեն ծագել է երկրից, բորշն է։ Այնուամենայնիվ, կարկանդակները և կաղամբով տոլման նույնպես համարվում են ուկրաինական ժողովրդի ազգային ֆավորիտները և սովորական ուտեստ են ուկրաինական ավանդական ռեստորաններում[2]։
Հաճախ համարվելով «Եվրոպայի հացաման»[3], ուկրաինական խոհանոցը շեշտում է ուկրաինացի ժողովրդի համար ցորենի և հացահատիկի կարևորությունը և դրա հետ կապված պատմությունը։ Ուկրաինական ուտեստների մեծ մասը ծագում է հին գյուղացիական ուտեստներից՝ հիմնվելով հացահատիկի առատ ռեսուրսների վրա, ինչպիսիք են տարեկանը, ինչպես նաև բանջարեղենները, ինչպիսիք են կարտոֆիլը, կաղամբը, սունկը և ճակնդեղը։ Ուկրաինական ճաշատեսակները ներառում են ինչպես ավանդական սլավոնական հնարքներ, այնպես էլ եվրոպական այլ մեթոդներ, որոնք տարիներ շարունակ համարվել են օտարածին արտադրանք։
Ուկրաինական խոհանոցը պարունակում է մի շարք տարբեր սննդային նյութեր (ածխաջրեր, ճարպեր, սպիտակուցներ, մրգեր և բանջարեղեն)՝ երկրի մեծության և առատ ուտելի պաշարների շնորհիվ։ Ավանդական ուկրաինական ուտեստները հաճախ անցնում են բարդ ջեռուցման գործընթաց. «Սկզբում դրանք տապակվում են կամ եփում, իսկ հետո շոգեխաշում կամ թխում։ Սա ուկրաինական խոհանոցի առավել տարբերակիչ առանձնահատկությունն է»[4]։