Պյոտր Կրոպոտկին
From Wikipedia, the free encyclopedia
Պյոտր Ալեքսեևիչ Կրոպոտկին (ռուս.՝ Пётр Алексеевич Кропоткин, նոյեմբերի 27 (դեկտեմբերի 9), 1842[1], Մոսկվա, Մոսկվայի մարզ, Ռուսական կայսրություն[2] - փետրվարի 8, 1921(1921-02-08)[3][2][1][…], Դմիտրով, Մոսկվայի մարզ, Խորհրդային Ռուսաստան[2]), ռուս հեղափոխական, անարխիզմի տեսաբան, աշխարհագրագետ-երկրաբան։
Ծնվել է | նոյեմբերի 27 (դեկտեմբերի 9), 1842[1] Մոսկվա, Մոսկվայի մարզ, Ռուսական կայսրություն[2] |
---|---|
Մահացել է | փետրվարի 8, 1921(1921-02-08)[3][2][1][…] (78 տարեկան) Դմիտրով, Մոսկվայի մարզ, Խորհրդային Ռուսաստան[2] բնական մահով |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ՌԽՖՍՀ |
Ուղղություն | անարխիզմ |
Մասնագիտություն | աշխարհագրագետ, գրող, ճանապարհորդ հետազոտող, փիլիսոփա, ինքնակենսագիր, լրագրող, տնտեսագետ, անարխիստ, կենդանաբան և քաղաքական գործիչ |
Գործունեության ոլորտ | փիլիսոփայություն |
Անդամակցություն | Առաջին ինտերնացիոնալ |
Ալմա մատեր | Սանկտ Պետերբուրգի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ և Պաժերի կորպուս |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն, ռուսերեն[4][5] և ֆրանսերեն |
Ազդվել է | Միխայիլ Բակունին, Պիեռ Պրուդոն և նարոդնիկություն |
Երեխա(ներ) | Ալեքսանդրա Կրոպոտկինա |
Հայր | Ալեքսեյ Կրոպոտկին |
Մայր | Ekaterina Nikolaevna Kropotkina (nee Sulima)? |
Ներշնչվել է
| |
Ստորագրություն | |
Peter Kropotkin Վիքիպահեստում |
Անդամակցել է չայկովականների նարոդնիկական կազմակերպությանը, 1874 թվականին բանտարկվել է, երկու տարի անց փախել արտասահման։ Մասնակցել է անարխիստական կազմակերպությունների գործունեությանը։ 1917 թվականին վերադարձել է Ռուսաստան։ Ընդունելով անարխիզմի հիմնադիրների հիմնական սկզբունքները, Կրոպոտկինը, ի տարբերություն Պրուդոնի, կողմնակից էր սոցիալական հեղափոխությանը, որն ըմբռնել էր ոչ որպես տարերային խռովություն, ինչպես Մ. Ա. Բակունինը, այլ ժողովրդի գիտակցական գործունեություն։
Ուսումնասիրել է Հյուսիսային Մանջուրիայի և Սիբիրի առանձին շրջանների, Ֆինլանդիայի և Շվեդիայի սառցադաշտային նստվածքները։ Մշակել է Արևելյան Սիբիրի լեռնագրական սխեման, զբաղվել Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի յուրացման հարցերով և տեսականորեն հիմնավորել Ֆրանց Իոսիֆի երկրի գոյությունը։ 1903-04 թթ. Կրոպոտկինն առաջ է քաշել «Եվրասիա մայր ցամաքի չորացման» մասին հիպոթեզը։ Կրոպոտկինի անունով են կոչվում՝ լեռնաշղթա Պատոմի բարձրավանդակում, լեռնաշղթա և հրաբուխ Արևելյան Սայաններում, քաղաք Կրասնոդարի երկրամասում և Իրկուտսկի մարզում և այլն։