երկիր Հյուսիսային Եվրոպայում From Wikipedia, the free encyclopedia
Ֆինլանդիա (ֆիններեն՝ Suomi, [ˈsuo̯mi] ( ), շվեդ.՝ Finland [ˈfɪ̌nland] ( ), պաշտոնապես՝ Ֆինլանդիայի Հանրապետություն, ֆիններեն՝ Suomen tasavalta, շվեդ.՝ Republiken Finland), սկանդինավյան պետություն Հյուսիսային Եվրոպայում։ Հյուսիս-արևմուտքում սահմանակից է Շվեդիային, հյուսիսում՝ Նորվեգիային, արևելքում՝ Ռուսաստանին, արևմուտքում՝ Բոտնիկի ծոցին, հարավում՝ Ֆիննական ծոցով Էստոնիային։ Ֆինլանդիայի կազմի մեջ են մտնում նաև Ալանդյան կղզիները՝ Մարիեհամն կենտրոնով։ Երկիրը զբաղեցնում է 338,145 քառակուսի կիլոմետր տարածք՝ 5,6 միլիոն բնակչությամբ։ Ամենամեծ բնակավայրը մայրաքաղաք Հելսինկին է, իսկ բնակչության ճնշող մեծամասնությունը կազմում են ֆինները։ Թեպետ երկրի բնակչության միայն 5.1 տոկոսն է շվեդերենը համարում մայրենի լեզու[6], այն Ֆինլանդիայում ունի պաշտոնական լեզվի կարգավիճակ ֆիններենին զուգահեռ։ Ֆինլանդիայի կլիման հարավից հյուսիս տատանվում է խոնավ ցամաքայինից մինչև մերձարկտիկական։ Երկրի տարածքի զգալի մասը ծածկված է բարեխառն գոտու փշատերև անտառներով, որտեղ հանդիպում են ավելի քան 180 հազար մեծ ու փոքր լճային տարածություններ[7][8]։
Ֆինլանդիայի Հանրապետություն Suomen tasavalta Republiken Finland |
||||
---|---|---|---|---|
|
||||
Ազգային օրհներգ՝ «Մեր երկիր» ֆիններեն՝ Maamme շվեդ.՝ Vårt land |
||||
|
||||
Մայրաքաղաք և ամենամեծ քաղաք | Հելսինկի | |||
Պետական լեզուներ | ||||
Էթնիկ խմբեր (2023) | ||||
Կառավարում | ունիտար խորհրդարանական հանրապետություն[1] | |||
- | Նախագահ | Ալեքսանդր Ստուբ | ||
- | Վարչապետ | Պետտերի Օրպո | ||
- | Խորհրդարանի խոսնակ | Յուսսի Հալլա-ահո | ||
Անկախություն | Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետությունից[2] | |||
- | Ֆինլանդիայի մեծ իշխանության հռչակում Ռուսական կայսրության կազմում | մարտի 29, 1809 | ||
- | Լիակատար անկախության հռչակում | դեկտեմբերի 6,1917 | ||
- | Ֆիննական քաղաքացիական պատերազմ | հունվար-մայիս, 1918 | ||
- | Սահմանադրության ընդունում | հուլիսի 17, 1919 | ||
- | Ձմեռային պատերազմ | նոյեմբերի 30, 1939 -մարտի 13, 1940 | ||
- | Խորհրդա-ֆիննական պատերազմ | հունիսի 25, 1941-սեպտեմբերի 19, 1944 | ||
- | ԵՄ անդամակցություն | հունվարի 1, 1995 | ||
- | ՆԱՏՕ անդամակցություն | ապրիլի 4, 2023 | ||
- | Ջրային (%) | 9.71 (2015)[3] | ||
Բնակչություն | ||||
- | 2023 նախահաշիվը | ▲ 5,603,851[4] (114-րդ) | ||
ՀՆԱ (ԳՀ) | 2023 գնահատում | |||
- | Ընդհանուր | ▲ $335.760 մլրդ[5] (59-րդ) | ||
- | Մեկ շնչի հաշվով | ▲ $59,869[5] (24-րդ) | ||
ՀՆԱ (անվանական) | 2023 գնահատում | |||
- | Ընդհանուր | ▲ $305.689 մլրդ[5] (48-րդ) | ||
- | Մեկ շնչի հաշվով | ▲ $54,507[5] (16-րդ) | ||
Ջինի (2023) | 26.6 | |||
ՄՆԶԻ (2022) | 0.942 (12-րդ) | |||
Արժույթ | Եվրո (€) (EUR) | |||
Ժամային գոտի | EET (ՀԿԺ+2) | |||
- | Ամռանը (DST) | EEST (ՀԿԺ+3) | ||
Ազգային դոմեն | .fi, .axa, .eub | |||
Հեռախոսային կոդ | +358 |
Ֆինլանդիայի տարածքը մարդու կողմից բնակեցվել է դեռևս մ.թ.ա. մոտ 9000 թվականին՝ վերջին սառցե դարաշրջանի ավարտին[9]։ 13-րդ դարավերջին Հյուսիսային խաչակրաց արշավանքների արդյունքում, Ֆինլանդիան դարձել է Շվեդական կայսրության մաս։ 1809 թվականին Ֆիննական պատերազմի ելքով պայմանավորված այս հողերը գրավվել է Ռուսաստանի կողմից և նույն տարում Ռուսական կայսրության կազմում ձևավորվել է Ֆինլանդիայի մեծ իշխանությունը։ 1906 թվականին Ֆինլանդիան դարձել է առաջին պետությունը Եվրոպայում, որը սահմանել է համընդհանուր ընտրական իրավունք և առաջին պետությունն աշխարհում, որն իր բոլոր չափահաս քաղաքացիներին հնարավորություն էր ընձեռել առաջադրվել և ընտրվել պետական բոլոր պաշտոններում[10]։ 1917 թվականին Ֆինլանդիան հռչակել է իր լիակատար անկախությունը Ռուսական կայսրությունից, իսկ հաջորդ տարում ներքաշվել արյունալի քաղաքացիական պատերազմների մեջ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Ֆինլանդիան կռվել է Խորհրդային միության դեմ Ձմեռային և խորհրդա-ֆիննական պատերազմներում, իսկ ավելի ուշ Նացիստական Գերմանիայի դեմ Լապլանդական պատերազմում։ Արդյունքում՝ երկիրը կորցրել է իր երբեմնի տարածքների մի մասը՝ պահպանելով անկախությունը։
Մինչև 1950-ական թվականներ Ֆինլանդիայի տնտեսության առաջատար ճյուղը եղել է գյուղատնտեսությունը։ Աշխարհամարտի ավարտից հետո ֆիններին հաջողվել է ստեղծել զարգացած տնտեսություն և դրա հիման վրա՝ սկանդինավյան մոդելի սոցիալական պետություն, որն ապահովում է մեկ շնչի հաշվով բարձր եկամուտ[11]։ Սառը պատերազմից ժամանակահատվածում երկիրը հռչակել է չեզոքության արտաքին կուրս, որը, սակայն, ընդհատվել է 2022 թվականի Ուկրաինա Ռուսաստանի ներխուժմամբ, որին հաջորդող տարում Ֆինլանդիան հարևան Շվեդիայի հետ զուգահեռ դարձել է Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) անդամ։ Ֆինլանդիան 1995 թվականից Եվրոպական միության, իսկ 1999 թվականից՝ Եվրոգոտու լիիրավ անդամ է։ Երկիրն անդամակցում է բազմաթիվ միջազգային կազմակերպությունների, որոնց թվում են ՄԱԿ-ը, Հյուսիսային խորհուրդը, Շենգենյան գոտին, Եվրոպայի խորհուրդը, Առևտրի համաշխարհային կազմակերպությունը, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը և այլն։
Ֆինլանդիան զարգացած պետություն է, որն աչիք է ընկնում օրինակելի կրթական համակարգով, տնտեսական մրցունակության առաջատար ցուցանիշներով, քաղաքացիական ազատությունների առատությամբ, կյանքի բարձր որակով և մարդկային զարգացվածությամբ[12][13][14][15]։ ՄԱԿ-ի Կայուն զարգացման լուծումների որոնման հանձնաժողովի տվյալներով Ֆինլանդիան 2019 թվականից ի վեր հինգ տարի անընդմեջ ճանաչվել է աշխարհի ամենից երջանիկ երկիրը։
Հայերենում և աշխարհի լեզուների ճնշող մեծամասնությունում երկիրը կոչվում է շվեդական ծագում ունեցող «Ֆինլանդիա» երկրանվամբ։ Հին սկանդինավյան լեզվից թարգմանությամբ այն նշանակում է «որսորդների երկիր» («fin»` «որսորդ», և շվեդերեն «land»՝ «երկիր, հող»)։ «Ֆինլանդիա» տեղանունն առաջին անգամ հիշատակվել է Ինգլինգայի մասին սագայում, որը գրվել է 13-րդ դարում հին իսլանդերեն լեզվով։
Ֆինները, սակայն, իրենց երկիրն անվանում են «Սուոմի» (ֆիններեն՝ Suomi)։ Անվան այս տարբերակն («Sum» ձևով) առաջին անգամ հիշատակվել է 12-րդ դարում՝ Նովգորոդյան տարեգրության մեջ։
2011 թվականի հունվարի 1-ից Ֆինլանդիայի Հանրապետության վարչական բաժանման համակարգը հետևյալն է՝
Ֆինլանդիան գտնվում է Ֆենեոսկանդիայի սահմանում։ Ափագծի երկարությունը (առանց ոլորանների) 1100 կմ է։ Ափերը ցածրադիր են, արևմուտքում՝ կտրտված շխերներով։ Ռելիեֆում տիրապետում են մորենաթմբային հարթավայրերը (տարածքի 2/3-ից ավելին ցածր է 200 մետրից)։
Ժայռային ապարների ելքերով, լճային գոգավորություններով և բարձրադիր բլուրներով (Մաանսելկյա, Սուոմենսելկյա, Սալպաուսելկյա)։ Ծայր հյուսիս-արևմուտքում Սկանդինավյան լեռների վերջավորություններն են մինչև 1365 մ բարձրությամբ (Հալտիատոնտուրի լեռ)։ Ժամանակակից ռելիեֆի ձևավորման գործում կարևոր նշանակություն է ունեցել չորրորդական ծածկույթային սառցապատումը։
Ֆինլանդիայի տարածքում, որը տեղադրված է Բալթիական վահանի սահմաններում, գերակշռում են մետամորֆային ապարների կոմպլեքսները և մինչքեմբրիի գրանիտոիդները՝ ծածկված անթրոպոգենի սառցադաշտային նստվածքներով։ Ֆինլանդիան հարուստ է քրոմիտի, վանադիումի, կոբալտի (1-ին տեղը Արմ․ Եվրոպայում), տիտանի, նիկելի (2-րդ տեղը), պղնձի և ծծմբահրաքարի (3-րդ տեղը), կադմիումի, ոսկու, բազմամետաղների, ապատիտի երկաթի, մագնեզիումի, գրաֆիտի պաշարներով։
Կլիման բարեխառն է, հարավ-արևմուտքում՝ անցումային ծովայինից ցամաքայինի, հյուսիս արևմուտքում՝ ցամաքային։ Փետրվարի միջին ջերմաստիճանը —3 °C-ից մինչև - 14 °C է, հուլիսինը՝ 14° - 17 °C, տարեկան տեղումները՝ 400 մմ-ից (հյուսիսում) մինչև 700 մմ (հարավ-արևմուտքում)։ Ձմեռը աչքի է ընկնում կայուն ձնածածկույթով։
Լճերը (մոտ 6 հզ․ լիճ) գրավում են երկրի տարածքի 8 %-ը և կազմում են խոշոր ջրային համակարգեր (Սեյմա և այլն)։ Գետերը ջրառատ են, սահանքավոր և հարուստ ջրային ռեսուրսներով։ Լանդշաֆտում տիրապետում են պոդզոլային հողերը։ Անտառները, գլխավորապես, տայգային են և գրավում են երկրի տարածքի 61 %-ը։ Ֆինլանդիանի ծայր հյուսիսում լեռնային տունդրա է։ Ազգային պարկերից նշանավոր են Պալլաս-Օունաստունտուրին, Լեմենյոկին, Օռլանկան։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.