Պսիլոմելան
From Wikipedia, the free encyclopedia
Պսիլոաելան, միներալ, մանգանի բարդ հիդրօքսիդ։ Քիմիական մոտավոր բանաձևն է. mMnO·MnO2·nH2О։
Արագ փաստեր Պսիլոմելան, Բյուրեղային համակարգ ...
Պսիլոմելան | |
---|---|
![]() | |
Բյուրեղային համակարգ | Մոնոցիկլիկ բյուրեղային համակարգ |
Ենթակատեգորիա | օքսիդային միներալների դաս |
Փակել
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/46/Psilomelane-dendrites.jpg/320px-Psilomelane-dendrites.jpg)
Բյուրեղանում է մոնոկլինային համակարգում։ Պսիլոաելան թափանցիկ չէ, գույնը՝ սև, պողպատամոխրագույն, երբեմն՝ գորշասև։ Փայլը՝ կիսամետաղային, փխրուն տարբերակներինը՝ փայլատ։ Կարծրությունը՝ 5-6, փխրուններինը՝ 1-3, խտությունը՝ 4000-4710 կգ/մ3։ Հանդիպում է երկաթի և մանգանի այլ օքսիդների հետ նուրբ խառնուրդի ձևով։
Փխրուն կոլոմորֆ մրանման գոյացումները կազմությամբ մոտ են պսիլոաելանին և կոչվում են վադ։ Ունի նստվածքային, հազվադեպ՝ հիդրոթերմալ ծագում։ Մանգանի այլ միներալների հեա հանդիսանում է հիմնական արդյունաբերական հանքանյութ ֆեռոմանգան ձուլելու համար։
![]() |
Սա միներալի կամ հանքանյութաբանության մասին անավարտ հոդված է։ Դուք կարող եք օգնել Վիքիպեդիային՝ ուղղելով և լրացնելով այն։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 402)։ ![]() |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պսիլոմելան» հոդվածին։ |