Ջանջորջո Տրիսինո
From Wikipedia, the free encyclopedia
Ջանջորջո Տրիսինո, (իտալերեն՝ Gian Giorgio Trissino, հուլիսի 8, 1478[2][1], Վինչենցա, Վենետիկի հանրապետություն[3] - դեկտեմբերի 8, 1550[1], Հռոմ, Պապական մարզ[3]), իտալացի գրող, լեզվաբան։ Վերածննդի դարաշրջանի կլասիցիզմի ներկայացուցիչ։ «Մոֆոնիսբա» (1515 թ., հրատարակվել է 1524 թ.) ողբերգության և «Սիմիլիմներ» (հրատարակվել է 1548 թ.) կատակերգության մեջ Տրիսինոն օգտագործել է հին հույն, դրամայի ժանրային ու տաղաչափական առանձնահատկությունները։ Կլասիցիստական պոեմ ստեղծելու նրա փորձը որոշակի հաջողություն չի ունեցել։ «Գոթերից ազատագրված Իտալիան» (գիրք 1-27, հրտատարակվել է 1547-1548 թթ.) հերոսական պոեմը գրված է Հոմերոսի հետևությամբ, հեկզամետրիկ չափով։ Տրիսինոյի փորձը մեծապես յուրացրել են իտալացի կլասիցիստները։ Իր լեզվաբանական աշխատություններում Տրիսինոն պաշտպանել է իտալական գրական լեզվի կանոնացման անհրաժեշտությունը։
Ջանջորջո Տրիսինո իտալ.՝ Gian Giorgio Trissino[1] | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 8, 1478[2][1] |
Ծննդավայր | Վինչենցա, Վենետիկի հանրապետություն[3] |
Մահացել է | դեկտեմբերի 8, 1550[1] (72 տարեկան) |
Մահվան վայր | Հռոմ, Պապական մարզ[3] |
Գերեզման | Sant'Agata dei Goti Church |
Քաղաքացիություն | Վենետիկի հանրապետություն |
Երկեր | L'Italia liberata dai Goti? և Sofonisba? |
Մասնագիտություն | բանաստեղծ, գրող, դրամատուրգ և փիլիսոփա |
Giangiorgio Trissino Վիքիպահեստում |