Ջեյմս Մեյսոն
From Wikipedia, the free encyclopedia
Ջեյմս Մեյսոն (անգլ.՝ James Mason, մայիսի 15, 1909(1909-05-15)[1][2][3][…], Հադերսֆիլդ, Միացյալ Թագավորություն - հուլիսի 27, 1984(1984-07-27)[1][2][3][…], Լոզան, Ռոմանդիա, Շվեյցարիա[4]), անգլիացի դերասան, սցենարիստ և պրոդյուսեր։ Ծնվել է 1990 թվականի մայիսի 15-ին Հադերսֆիլդում Հյուսիսային Յորքշիր կոմսությունում, Անգլիա, Մեծ Բրիտանիա։ Մահացել է 1984 թվականի հուլիսի 27-ին Լոզանում, Ռոմանդիա, Շվեյցարիա[6]։ Լրիվ անունն է Ջեյմս Նեվիլ Մեյսոն։ Ունենալով հաջողություններ բրիտանական և ամերիկյան ֆիլմերում խաղալով և միջազգային ճանաչման հասնելով, Մեյսոնը իր ողջ կարիերայի ընթացքում կինոմատոգրաֆիայում մնացել է զգալի գործիչ։ Երեք անգամ առաջադրվել է «Օսկար» և «Ոսկե գլոբուս» (որոնցից մեկը հաղթել է), երկու անգամ՝ BAFTA մրցանակի և մեկ անգամ՝ «Սատուրն» մրցանակի։
Ջեյմս Մեյսոն անգլ.՝ James Mason | |
---|---|
Ծնվել է | մայիսի 15, 1909(1909-05-15)[1][2][3][…] |
Ծննդավայր | Հադերսֆիլդ, Միացյալ Թագավորություն |
Մահացել է | հուլիսի 27, 1984(1984-07-27)[1][2][3][…] (75 տարեկան) |
Մահվան վայր | Լոզան, Ռոմանդիա, Շվեյցարիա[4] |
Կրթություն | Քեմբրիջի համալսարան, Փիթերհաուս[5] և Մարլբորոյի քոլեջ[5] |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Մասնագիտացում | դերասան, կինոդերասան, գրող, ինքնակենսագիր, սցենարիստ, թատրոնի դերասան, պրոդյուսեր և կինոռեժիսոր |
Ամուսին | Pamela Mason? և Clarissa Kaye? |
Պարգևներ | |
IMDb | ID ID 0000051 |