Ջոն Կիցմիլլեր
From Wikipedia, the free encyclopedia
Ջոն Կիցմիլլեր (անգլ.՝ John Kitzmiller դեկտեմբերի 4, 1913(1913-12-04)[1][2][3], Բեթլ Քրիք, Քալհուն շրջան, Միչիգան, ԱՄՆ - փետրվարի 23, 1965(1965-02-23)[1][2][3], Հռոմ, Իտալիա[4]), ամերիկացի և իտալացի կինոդերասան, 1957 թվականի Կաննի կինոփառատոնի լավագույն տղամարդկային դեր անվանակարգի հաղթող։
Ջոն Կիցմիլլեր | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 4, 1913(1913-12-04)[1][2][3] |
Ծննդավայր | Բեթլ Քրիք, Քալհուն շրջան, Միչիգան, ԱՄՆ |
Մահացել է | փետրվարի 23, 1965(1965-02-23)[1][2][3] (51 տարեկան) |
Մահվան վայր | Հռոմ, Իտալիա[4] |
Կրթություն | Միչիգանի համալսարան և Battle Creek Central High School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասան և կինոդերասան |
Պարգևներ և մրցանակներ | |
Ապրելով կարճ կյանք, դերասանը խաղացել է ավելի քան 45 լիամետրաժ ֆիլմերում, որոնց մեծամասնությունը նկարահանվել է այդ ժամանակների ազդեցիկ եվրոպացի ռեժիսորների կողմից։ Չնայած ամերիկյան քաղաքացիությանը, դերասանը փառքի արժանացավ միայն Իտալիայում։ 1951 թվականին Ebony ամսագիրը գրել է․ «Ջոն Կիցմելլերը դեռևս անհայտ է Ամերիկայում․․․ Նա իտալացիներին այնքանով է հայտնի, որքան ամերիկացիներին՝ Գրեգորի Պեկը»։
Վաղաժամ մահվան պատճառը լյարդի ցիռոզն էր, որով նա երկար ժամանակ տառապում էր։