Ռամբլեր
From Wikipedia, the free encyclopedia
Rambler (կարդացվում է Ռամբլեր, կիրառվում է օր. Ռամբլերում, անցանկալի արտասանություն է Ռեմբլեր տարբերակը[1], անգլերենից թարգմանվում է «թափառական», «թափառաշրջիկ», «պարապ թափառող, դատարկաշրջիկ» մարդ), հանրամատչելի լրատվամիջոցների և ծատայությունների ինտերնետ-պորտալ։ Այդ անվանումն է ունեցել 1996—2011 թվականներին գործող «Rambler-Search» որոնման համակարգը։ 1996 թվականին մտնելով Համացանց, Ռամբլերը դարձավ ռուսական տեղեկատվական-որոնողական առաջատար պորտալներից մեկը։ Rambler- ը գործարկել է առաջին ռեյտինգային դասակարգիչը` «Ռոնետ»( Rambler Top100), դառնալով հայրենական Ինտերնետ- ընկերությունների շարքի առաջատարը[2]։ 2012 թվականին պորտալի փիլիսոփայությունը լիովին վերաիմաստավորվեց, Ռամբլերը դարձավ անհատականացված լրատվամիջոցների պորտալ[3]։ Հետագայում այն միացավ «Rambler & Co» ընկերությունների խումբին, որը ձևավորվել էր 2013 թվականի մայիսին` Afishi Rambler-ի ակտիվորեն գործող խմբերի միավորման արդյունքում (նախկինում Վլադիմիր Պոտանինի ProfMedia- ի հոլդինգի մի մասը) և Ալեքսանդր Մամուտի SUP Media-ն։ «Rambler»-ը 4 անգամ հաղթող է ճանաչվել «Runet» ամենամյա մրցանակաբաշխությանը[4]։ 2013 թվականի տվյալների համաձայն, ռուսական կայքերի շարքում Ռամբլերը գրավեց 11-րդ տեղը[5] (այլ տվյալների համաձայն` 9-րդ տեղը[6]): Մեկ ամսվա հաշվարկով 2015 թվականին Ռամբլերի «լսարանը» կազմում էր շուրջ 26 միլիոն մարդ։ 2016 թվականի ապրիլի 5-ին Ռամբլերն ունեցավ նոր լոգոտիպ — «/» (թեք գիծ)[7][8][9][10][11]։
Ռամբլեր | |
---|---|
rambler.ru | |
Տեսակ | ինտերնետ-որոնողական համակարգ, Պորտալ և բիզնես ձեռնարկություն |
Երկիր | Ռուսաստան |
Շտաբ կայան | Մոսկվա, Ռուսաստան |
Գրանցում | ոչ պարտադիր |
Սեփականատեր | Rambler&Co |
Հեղինակ | Դմիտրի Կրյուկով |
Բացված | 1996 |
Ընթացիկ կարգավիճակ | աշխատում է |
Եկամուտ | այո |
Rambler Վիքիպահեստում |