Ռեալ Մադրիդի ֆուտբոլիստների ցանկ (100 և ավելի խաղեր)
Վիքիմեդիայի նախագծի ցանկ / From Wikipedia, the free encyclopedia
Այս հոդվածում ներկայացված են այն ֆուտբոլիստները, ովքեր կարևոր դերակատարում են ունեցել Ռեալ Մադրիդ ֆուտբոլային ակումբի պատմության մեջ։ Այս ցանկում ներկայացված են ֆուտբոլիստներ, որոնք ակումբի կազմում անցկացրել են 100 և ավելի խաղեր։
Ռեալ Մադրիդ (իսպ.՝ Real Madrid Club de Fútbol), իսպանական ֆուտբոլային ակումբ, ՖԻՖԱ-ի վարկածով 20-րդ դարի լավագույն ակումբ, մեկն է այն երեք ակումբներից, որոնք չեն լքել իսպանական ֆուտբոլի բարձրագույն լիգան[1]։
Ներկա պահին հանդիսանում է իսպանական ֆուտբոլի ամենահաջողակ ակումբներից մեկը, որն ընդհանուր առմամբ նվաճել է 61 տիտղոս․ ռեկորդային 32 անգամ նվաճել է Լա Լիգայի գավաթը, 19 անգամ Իսպանիայի գավաթը, 9 անգամ Իսպանիայի սուպերգավաթը։ Միևնույն ժամանակ հանդիսանում է եվրոպական ֆուտբոլի լավագույն ակումբներից մեկը, որն ընդհանուր առմամբ եվրոպական մրցաշարերում նվաճել է 13 տիտղոս[2]։
Ռաուլ Գոնսալես Բլանկոն ակումբի պատմության ամենաշատ հանդիպումներ անցկացրած ֆուտբոլիստն է․ 1994-2010 թվականների ընթացքում ֆուտբոլիստը մասնակցել է 741 խաղի, երկրորդը Մանուել Սանչիսն է, որը 1983-2001 թվականների ընթացքում անցկացրել է 711 խաղ[3]։ Իկեր Կասիլյասը 676 խաղով զբաղեցնում է երրորդ տեղը անցկացրած խաղերի թվով։
Ռաուլը հանդիսանում է նաև ակումբի պատմության լավագույն ռմբարկուն՝ խփելով 323 գոլ, որից 228-ը Իսպանիայի առաջնությունում։ Դի Ստեֆանոն երկրորդն է 305 գոլով, իսկ Սանտիլյանան՝ երրորդը, 289 գոլով։ Կրիշտիանու Ռոնալդուն մեկ մրցաշրջանի ընթացում խփած գոլերի քանակով ռեկորդակիր է․ 2011-2012 թվականների մրցաշրջանում նա խփել է 60 գոլ։ Լա Լիգայի մեկ մրցաշրջանում խփած գոլերի քանակով Ռոնալդուն նույնպես ռեկորդակիր է, 2011-2012 թվականների մրցաշրջանում նա խփել է 46 գոլ։
2013 թվականի դեկտեմբերի 22-ի դրությամբ, 141 ֆուտբոլիստներ Ռեալի կազմում անցկացրել են 100 և ավելի խաղեր։ Այդ ֆուտբոլիստներից ութը մինչ այժմ խաղում են ակումբի կազմում։