Ռոբերտ ՄաքՆամարա
From Wikipedia, the free encyclopedia
Ռոբերտ Սթրեյնջ ՄաքՆամարա (անգլ.՝ Robert Strange McNamara, հունիսի 9, 1916(1916-06-09)[1][2][3], Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4][5] - հուլիսի 6, 2009(2009-07-06)[6][1][2][…], Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ[7][8]), ամերիկացի գործարար և հանրապետական քաղաքական գործիչ[9], ԱՄՆ պաշտպանության նախարար 1961-1968 թվականներին (Ջոն Քենեդիի և Լինդոն Ջոնսոնի օրոք)։ 1968-1981 թվականներին եղել է Համաշխարհային բանկի նախագահ։ ՄաքՆամարան պատասխանատու էր պետական քաղաքականության մեջ համակարգային վերլուծության կիրառման համար, ինչը հանգեցրել է կարգապահության առաջացմանը, որն այսօր հայտնի է որպես քաղաքական վերլուծություն։
Ռոբերտ ՄաքՆամարա | |
Կուսակցություն՝ | Դեմոկրատական կուսակցություն և ԱՄՆ Հանրապետական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի (1937), Հարվարդի բիզնես դպրոց (1939) և Piedmont High School? (1933) |
Մասնագիտություն՝ | բանկիր, քաղաքական գործիչ, գրող, տնտեսագետ և ռազմական գործիչ |
Դավանանք | Պրեսբիտերեկան եկեղեցի (ԱՄՆ) և պրեսբիտերականներ |
Ծննդյան օր | հունիսի 9, 1916(1916-06-09)[1][2][3] |
Ծննդավայր | Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4][5] |
Վախճանի օր | հուլիսի 6, 2009(2009-07-06)[6][1][2][…] (93 տարեկան) |
Վախճանի վայր | Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ[7][8] |
Թաղված | Արլինգտոնի ազգային գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ամուսին | Margaret McNamara? |
Զավակներ | Robert Craig McNamara? |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Մինչև պետական ծառայության անցնելը նա եղել է «Whiz Kids»-ից (թարգմանաբար՝ «Իմաստուն երեխաներ») մեկը՝ տասը սպաներից բաղկացած խումբ, որն օգնել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո վերականգնել Ford Motor ընկերությունը, իսկ կարճ ժամանակ անց՝ պաշտպանության նախարար դառնալուց առաջ, զբաղեցրել Է Ford Motor-ի նախագահի պաշտոնը։ Խորհրդականների խումբը, որը նրա հետ եկել է Պենտագոն, «ժառանգել» է «Whiz Kids» մականունը։ ՄաքՆամարան պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրել է 2595 օր՝ 1961-1968 թվականներին։ Այսպիսով՝ ՄաքՆամարան այդ պաշտոնում գտնվելու ռեկորդ է սահմանել։