Սիմֆոնիա № 40 (Մոցարտ)
From Wikipedia, the free encyclopedia
Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի № 40, KV 550 սոլ մինոր սիմֆոնիան կոմպոզիտորի ամենանշանավոր գործերից մեկն է։ Մոցարտն այն գրել է 1788 թվականին, № 39 սիմֆոնիայի ավարտից անմիջապես երեք շաբաթ անց[1]։ 1791 թվականին կոմպոզիտորն իր մահվանից կարճ ժամանակ առաջ ստեղծում է սիմֆոնիայի երկրորդ հրատարակությունը և երաժշտության մեջ ավելացնում է կլառնետ։