Սորիա (իսպ.՝ Soria), քաղաք և համայնք Իսպանիայի Կաստիլիա և Լեոն ինքնավարությունում, որի կազմի մեջ մտնող նույնանուն պրովինցիայի վարչական կենտրոնն է։ Ընկած է Դուերո գետի ափին։ Զբաղեցնում է 271,77 քառակուսի կիլոմետր տարածք[3],: Բնակչության թվաքանակը՝ 38.881. այդ ցուցանիշով վերջին տեղն է զբաղեցնում Կաստիլիա և Լեոնի և նախավերջին տեղը՝ ամբողջ Իսպանիայի պրովինցիաների վարչական կենտրոնների ցանկում (վերջինը Տերուելն է)։ Քաղաքի տնտեսության մեջ առանձնահատուկ կարևորություն ունեն գյուղատնտեսությունն ու սննդի արդյունաբերությունը և զբոսաշրջությունը (զբոսաշրջիկներին գրավում է Սորիայում պահպանված պատմա-մշակութային հարուստ ժառանգությունը, մասնավորապես՝ ռոմանական ոճով կառուցված մեծաթիվ եկեղեցիներն ու այլ շինությունները)։ Սորիան ՅՈՒՆԵՍԿՕ-ի ուշադրությանն է արժանացել և ընդգրկվել մարդկության ոչ նյութական ժառանգության ցանկում՝ որպես միջերկրածովյան սննդակարգի պահպանության լավ օրինակ[4]։ Հիմնադրվել է հին հռոմեացիների տիրապետության ժամանակներում, կելտական Նումանսիա բերդից ոչ հեռու (ի դեպ, այդ բերդի անունն է կրում տեղի ֆուտբոլային թիմը, որը հանդես է գալիս Լա Լիգայում՝ լինելով Իսպանիայի բարձրագույն խմբի առաջնությունում ընդգրկված ամենափոքր բնակավայրի թիմը)։
Արագ փաստեր Բնակավայր, Երկիր ...
Փակել