Սպահանի նահանգ
From Wikipedia, the free encyclopedia
Սպահան օսթան (պարս.՝ استان اصفهان, Օսթան-է Էսֆահան), օսթան (նահանգ) Իրանի Իսլամական Հանրապետության կենտրոնական մասում, Իրանի 31 օսթաններից մեկը։ Հյուսիսից սահմանակից է Ղոմ և Սեմնան, արևելքից` Հարավային Խորասան և Յազդ, հարավից` Ֆարս և Քոհգիլուե և Բոյեր Ահմադ, արևմուտքից` Չհարմահալ և Բախտիարի, Լոռեսթան և Մարքազի օսթաններին։ Օսթանի տարածքը կազմում է 107 029 կմ², բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով` ▲5 120 850 մարդ (2016)[1]։ Վարչական կենտրոնը Սպահան քաղաքն է։
Արագ փաստեր Սպահանի օսթանպարս.՝ استان اصفهان, Երկիր ...
Սպահանի օսթան պարս.՝ استان اصفهان | |
---|---|
Երկիր | Իրան |
Կարգավիճակ | օսթան (նահանգ) |
Մտնում է | Իրան |
Վարչկենտրոն | Սպահան |
Բնակչություն | ▲5 120 850 մարդ (2016)[1] |
Տարածք | 107 029 կմ² |
Սահմանակցում է | Ղոմի նահանգ, Յազդի նահանգ, Չհարմահալ և Բախտիարի, Ֆարս, Քոհգիլուե և Բոյեր-Ահմադ, Լոռեսթանի նահանգ, Սեմնան, Հարավային Խորասան և Կենտրոնական նահանգ |
ISO 3166-2 կոդ | IR-10 |
Հեռախոսային կոդ | 031 |
ostan-es.ir | |
Փակել
Սպահանը 1950 թվականի Իրանի վարչական ռեֆորմների արդյունքում ձևավորված 10 օսթաններից մեկն է։ 1970-ական թվականներին օսթանից անջատվել են Չհարմահալ և Բախտիարի և Յազդ օսթանները[2]։ 2014 թվականից օսթանը մասն է կազմում Իրանի 2-րդ տարածաշրջանի[3], որի կենտրոնն է Սպահան քաղաքը։