Չհարմահալ և Բախտիարի
նահանգ Իրանում / From Wikipedia, the free encyclopedia
Չհարմահալ և Բախտիարի (պարս.՝ استان چهارمحال و بختیاری, Օսթան-է Չահար-մահալ-օ Բախտիարի), օսթան (նահանգ) Իրանի Իսլամական Հանրապետությանի հարավ-արևմուտքում, Իրանի 31 օսթաններից մեկը։ Հյուսիս-արևմուտքից սահմանակից է Լոռեսթան, արևելքից` Սպահան, հարավից` Քոհգիլուե և Բոյեր Ահմադ, արևմուտքից` Խուզեսթան օսթաններին։ Օսթանի տարածքը կազմում է 16 332 կմ², բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով` ▲947 763 մարդ (2016)[1]։ Մայրաքաղաքը Շահրեքորդ քաղաքն է։
Արագ փաստեր Չհարմահալ և Բախտիարի օսթանպարս.՝ استان چهارمحال و بختیاری, Երկիր ...
Չհարմահալ և Բախտիարի օսթան պարս.՝ استان چهارمحال و بختیاری | |
---|---|
Երկիր | Իրան |
Կարգավիճակ | օսթան (նահանգ) |
Մտնում է | Իրան |
Վարչկենտրոն | Շահրեկորդ |
Բնակչություն | ▲947 763 մարդ (2016)[1] |
Տարածք | 16 332 կմ² |
Սահմանակցում է | Խուզեսթան, Սպահանի նահանգ, Քոհգիլուե և Բոյեր-Ահմադ և Լոռեսթանի նահանգ |
ISO 3166-2 կոդ | IR-14 |
Հեռախոսային կոդ | 0541 |
ostan-chb.ir | |
Փակել
Օսթանը ձևավորվել է 1973 թվականին Սպահան օսթանի հարավ-արևմտյան շրջանների անջատման արդյունքում[2]։ 2014 թվականից օսթանը մասն է կազմում Իրանի 2-րդ տարածաշրջանի[3], որի կենտրոնն է Սպահան քաղաքը։