Սվաստիկա
Ի-Աջ-ՈՒղղություն, Դեպի Աջ ՈՒղղություն / From Wikipedia, the free encyclopedia
Սվաստիկան (սանսկրիտ՝ स्वस्तिक, որը ծագում է՝ սանսկրիտ՝ स्वस्ति սվաստի բառից, ինչը նշանակում է «ողջունում», «հաջողության մաղթում», հայերեն՝ «Հաջողություն» Ի-Աջ-Ուղղություն, Դեպի Աջ Անսպառ Շարժում, Կյանք), «Արարչագործության» և կյանքի հավերժ վերածննդի խորհրդանիշ։ Պտտվող Գալակտիկայի պարզեցված պատկերանիշ է, ինչը այլաբանորեն կազմված է փայլող աստղի պտույտի շարժման հետագծով փաթաթված, ծալված ճառագայթներից։ Պտույտը ժամացույցի սլաքի շարժման ուղղությամբ, այսինքն դեպի աջ (卍), կամ էլ ժամացույցի սլաքի շարժմանը հակառակ՝ դեպի ձախ (卐)։ Ավելի ուշ շրջանում կորագծերի կիրառմամբ և փայլող աստղի ճառագայթների քանակի ավելացմամբ ստեղծվեց «Հավերժություն» խորհրդանիշը։