Վախթանգ III
From Wikipedia, the free encyclopedia
Վախթանգ III (վրաց.՝ ვახტანგ III, 1278, Վրաստան - 1308), վրաց արքա Բագրատիոնիների թագավորական ընտանիքից, ով կառավարել է 1302-1308 թվականներին։ Վախթանգի կառավարման տարիները զուգորդվում են մոնղոլների դեպի Անդրկովկաս արշավանքների հետ։
Վախթանգ III Բագրատիոնի ვახტანგ III | ||
| ||
---|---|---|
Ծննդյան օր | 1278 | |
Ծննդավայր | Վրաստան | |
Վախճանի օր | 1308 | |
Դինաստիա | Բագրատիոնիներ | |
Քաղաքացիություն | Վրաց թագավորություն | |
Ի ծնե անուն | վրաց.՝ ვახტანგ III | |
Հայր | Դեմետրիուս II | |
Մայր | Megale Komnena? | |
Ամուսին | Ripsime? | |
Զավակներ | Démétrius de Dmanissi? և Georges de Samchvildé? | |
Մոնղոլների դեմ հատկապես գործուն ջանքերով էր գործում Վախթանգի եղբայրը՝ Դավիթ Բագրատիոնին։ Դավիթը աջակցում է Բաիդու խանին երկրում եղած ներքին հակասությունները վերացնելու համար, սակայն Բաիդու խանի սպանությունից հետո փոխարինում է Ղազան խանը, որը նրան հրամայում է մեկնել Թավրիզ։ Հիշելով հոր ճակատագիրը՝ Դավիթը հրաժարվում է գնալ և պատերազմներ է մղում վերջինիս դեմ։
Վախթանգի III-ի կառավարման տարիներին Վրաց թագավորությունը ուներ մասնակի վերահսկողություն սեփական տարածքների նկատմամբ․ մասնավորապես՝ Վախթանգի ազդեցության ոլորտում էր գտնվում Տփղիսը, ինչպես նաև հարավային ու արևելյան Վրաստանի որոշ տարածքներ։ Մոնղոլական լծի ներքո գտնվելը խոչընդոտում էր վրաց պետականության զարգացման հեռանկարը, և Վախթանգն ամեն կերպ նպատակ ուներ հայերի հետ համագործակցության միջոցով Անդրկովկասից դուրս բերել մոնղոլական խառնիճաղանջ բանակը։