Վրաց թագավորություն
1008-1490 / From Wikipedia, the free encyclopedia
Վրաց թագավորություն (վրաց.՝ საქართველოს სამეფო` սաքարթվելոս սամեփո), միջնադարյան պետություն Կովկասում և Հայկական լեռնաշխարհում 1008-1490 թվականներին։ Հիմնադրել է Աբխազիայի արքա Բագրատ III-ը 1008 թվականին։ Երկիրը կառավարել է Վրաց Բագրատունիների (Բագրատիոնիներ) թագավորական տոհմը[1]։ Տարածքը կազմել է առավելագույնը 380 000 քառ. կմ՝ Թամար թագուհու օրոք (1184-1213)։
Վրաց թագավորություն | ||||
საქართველოს სამეფო | ||||
---|---|---|---|---|
| ||||
Վրացական թագավորությունը «Ոսկեդարի» շրջանում՝ ենթակա երկրների հետ | ||||
Պետական կարգ | Բացարձակ միապետություն | |||
Մայրաքաղաք | Քութայիս (978-1122) Տփղիս (1122 թվականից) | |||
Թագավորանիստ ոստան | մայրաքաղաքը | |||
Պետության գլուխ | արքա (բացարձակ միապետ) | |||
Արքայատոհմ | Վրաց Բագրատունիների (Բագրատիոնիներ) արքայատոհմ | |||
Լեզու | վրացերեն, աբխազերեն, հայերեն | |||
Կրոն | Վրաց ուղղափառ եկեղեցի | |||
Դեպքեր և իրադարձություններ | ||||
Պատմական շրջան | Զարգացած միջնադար | |||
Հասարակարգ | Ավատատիրական հասարակարգ | |||
Հիմնադրում | 1008 թվական (հիմնադիր՝ Աբխազիայի արքա Բագրատ III) | |||
Հզորության գագաթնակետ | Թամար թագուհի (1184-1213) | |||
Անկում | ||||
Ժամանակագրական հաջորդականություն | ||||
- Վրաց թագավորության հիմնադրում | 1008 | |||
- Սելջուկյան տիրապետություն | 1081-1099 | |||
- Ոսկեդարի ժամանակաշրջան | 1121-1245 | |||
- Մոնղոլական տիրապետություն | 1245-1327 | |||
- Վերամիավորում և անկախացում | 1334-1386 | |||
- Լենկթեմուրի արշավանքներ | 1386-1405 | |||
Ներկայիս տարածքում | Վրաստան Հայաստան Թուրքիա Ադրբեջան Ռուսաստան Իրան | |||
| ||||
Պատմության պորտալ |
Առաջին շրջանում մայրաքաղաքն էր Քութայիսը։ 1122 թվականից Դավիթ Շինարարը մայրաքաղաքը տեղափոխում է վրացական մշակութային, քաղաքական ու տնտեսական կենտրոն Թբիլիսի։ Հզորության շրջանում, երբ անկում էին ապրում Բյուզանդական կայսրությունը և Սելջուկյան սուլթանությունը, ներառել է բազմաթիվ հարևան և հեռավոր երկրներ։ Ոսկեդարի շրջանում այն ներառում էր Կովկասյան լեռները, Հայկական լեռնաշխարհի մեծագույն մասը և Կուր-Արաքսյան դաշտավայրը՝ տարածվելով Սև ծովի և Կասպից ծովի միջև։
13-րդ դարում Վրաստանը վերածվում է Մոնղոլական կայսրության մարզի[2]։ Նրա տարածքում առաջանում են բազմաթիվ իշխանություններ։ 14-րդ դարում պետությունը միավորվում ու անկախանում է։ Լենկթեմուրի արշավանքից հետո Վրացական թագավորությունը թուլանում է։ 1490 թվականին բաժանվում է 3 ինքնիշխան թագավորությունների՝ Իմերեթ, Քարթլի և Կախեթ։
Վրաց թագավորությունը քրիստոնյա Արևելքի հզորագույն թագավորությունն էր, որ իր շուրջ էր համախմբել հայերին, աբխազներին, օսերին, ասիաբնակ հույներին և աղվաններին[3]։