Վեստ Բրոմվիչ Ալբիոն
From Wikipedia, the free encyclopedia
Վեստ Բրոմվիչ Ալբիոն (անգլ.՝ West Bromwich Albion Football Club; անգլերեն արտասանություն։ [wɛst ˈbrɒmɨdʒ]), անգլիական պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ, որը ներկայումս հանդես է գալիս Պրեմիեր լիգայում։ Հիմնադրվել է Վեստ Բրոմվիչ քաղաքում։
Վեստ Բրոմվիչ | ||||
Ամբողջական անուն | West Bromwich Albion Football Club | |||
---|---|---|---|---|
Մականուն(ներ) | The Baggies The Throstles | |||
Հիմնադրում | 1878 | |||
Երկիր | Միացյալ Թագավորություն | |||
Մարզադաշտ | Հոթորնս | |||
Տարողունակություն | 26,852[1] | |||
Տեր | Լայ Գուոչան | |||
Նախագահ | Ջոն Ուիլիամս | |||
Մարզիչ | Տոնի Պյուլիս | |||
Կայք | ||||
Լիգա | Պրեմիեր Լիգա | |||
2016-17 | 10-րդ | |||
|
«Վեստ Բրոմվիչ Ալբիոնը» ֆուտբոլային լիգայի հիմնադիր անդամներից մեկն էր 1888 թվականին և իր գոյության մեծ մասը անցկացրել է անգլիական ֆուտբոլի բարձրագույն դիվիզիոնում։ Թիմը եղել է Անգլիայի չեմպիոն մեկ անգամ (1919-20), բայց ունեցել է ավելի շատ հաջողություններ գավաթի խաղարկությունում՝ հինգ հաղթանակ։ Առաջին հաղթանակը եկել է 1888 թվականին, իսկ վերջինը 1968 թվականին, որը առայժմ նրանց վերջին խոշոր տիտղոսն է։ «Վեստ Բրոմվիչ Ալբիոնը» նաև արժանացել է ֆուտբոլային լիգայի գավաթին 1966 թվականին։
Թիմի հիմնական մրցակիցները Միդլենսից ակումբներն են։ Ավանդական մրցակից է համարվում «Աստոն Վիլլան», սակայն վերջին շրջանում նրանց հիմնական մրցակիցը համարվում է «Վուլվերհեմպտոն Ուոնդերերսը»։ Նրանց մրցակցությունը կոչվում է Black Country derby։