գերմանացի ֆիզիկոս, 1895 թվականին հայտնագործել է ռենտգենյան ճառագայթները, ֆիզիկայի գծով առաջին Նոբելյան մրցանակի դափնեկիր (1901) From Wikipedia, the free encyclopedia
Վիլհելմ Կոնրադ Ռենտգեն (գերմ.՝ Wilhelm Conrad Röntgen, մարտի 27, 1845[1][2][3][…], Լենեպ, Պրուսիայի թագավորություն, Գերմանական միություն[4] - փետրվարի 10, 1923[5][1][2][…], Մյունխեն, Վայմարյան Հանրապետություն[5][4]), գերմանացի ականավոր ֆիզիկոս։
Նա 1895 թվականին հայտնագործեց կարճալիք էլեկտրամագնիսական ճառագայթումը՝ ռենտգենյան ճառագայթները։ Ռենտգենյան ճառագայթների հայտնագործումը հսկայական նշանակություն ունեցավ ֆիզիկայի ամբողջ հետագա զարգացման համար, մասնավորապես, հանգեցրեց ռադիոակտիվության հայտնագործմանը։
Ֆիզիկայի գծով առաջին Նոբելյան մրցանակը շնորհվել է Ռենտգենին (1901)։ Ռենտգենն օժանդակում էր իր հայտնագործությունը բժշկության մեջ գործնականորեն կիրառելու արագ տարածմանը։ Ռենտգենյան ճառագայթներ ստանալու համար նրա սարքած առաջին ռենտգենյան խողովակի կառուցվածքի հիմնական գծերը պահպանվել են մինչև այժմ[20]։
1865–1868 թվականներին սովորել է Ցյուրիխի բարձրագույն տեխնիկական դպրոցում և 1868 թվականին Ցյուրիխի համալսարանում ստացել դոկտորի աստիճան։
Որպես պրոֆեսոր աշխատել է․
Ուսումնասիրել է բյուրեղների պիեզոէլեկտրական և պիրոէլեկտրական հատկությունները, բացահայտել բյուրեղներում էլեկտրական և օպտիկական երևույթների փոխադարձ կապը։
Մագնիսականության բնագավառում Ռենտգենի կատարած հետազոտությունները հիմք են ծառայել Հ․ Ա․ Լորենցի էլեկտրոնային տեսության համար։
1895 թվականին հայտնաբերել է նոր տեսակի ճառագայթում, որը նա անվանել է X-ճառագայթներ և ստեղծել առաջինռենտգենյան խողովակները։ 1895–1897 թվականներին հրատարակած 3 աշխատանքներում տվել է նոր ճառագայթման որոշ հատկությունների սպառիչ վերլուծությունը։ Ռենտգենյան ճառագայթման հայտնագործումը կարևոր նշանակություն է ունեցել ատոմի և նյութի կառուցվածքի ուսումնասիրման համար։ Այն լայնորեն կիրառվում է բժշկության մեջ, գիտության ու տեխնիկայի զանազան բնագավառներում։
1901 թվականին Նոբելյան մրցանակի առաջին դափնեկիրն է եղել ֆիզիկայի բնագավառում։
Ռենտգենի անունով է կոչվում․
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.