գերմանացի ֆիզիկոս, 1895 թվականին հայտնագործել է ռենտգենյան ճառագայթները, ֆիզիկայի գծով առաջին Նոբելյան մրցանակի դափնեկիր (1901) / From Wikipedia, the free encyclopedia
Նա 1895 թվականին հայտնագործեց կարճալիք էլեկտրամագնիսական ճառագայթումը՝ ռենտգենյան ճառագայթները։ Ռենտգենյան ճառագայթների հայտնագործումը հսկայական նշանակություն ունեցավ ֆիզիկայի ամբողջ հետագա զարգացման համար, մասնավորապես, հանգեցրեց ռադիոակտիվության հայտնագործմանը։
Ֆիզիկայի գծով առաջին Նոբելյան մրցանակը շնորհվել է Ռենտգենին (1901)։ Ռենտգենն օժանդակում էր իր հայտնագործությունը բժշկության մեջ գործնականորեն կիրառելու արագ տարածմանը։ Ռենտգենյան ճառագայթներ ստանալու համար նրա սարքած առաջին ռենտգենյան խողովակի կառուցվածքի հիմնական գծերը պահպանվել են մինչև այժմ[20]։