Վիկտորյա (Մեծ Բրիտանիայի թագուհի)
Մեծ Բրիտանիայի թագուհի (1821-1901) / From Wikipedia, the free encyclopedia
Վիկտորյա (անգլ.՝ Victoria, (Ալեքսանդրինա Վիկտորյա, անգլ.՝ Alexandrina Victoria, մայիսի 24, 1819(1819-05-24)[1][2][3][…], , Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4][5][6] - հունվարի 22, 1901(1901-01-22)[1][2][3][…], Օսբորն Հաուս, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորության թագուհի 1837 թվականի հունիսի 20-ից։ Հանովերյան դինաստիայի վերջին ներկայացուցիչը։ 1876 թվականին հռչակվել է Հնդկաստանի կայսրուհի։ Վիկտորյայի գահակալության սկիզբը համընկել է Մեծ Բրիտանիայի առևտրաարդյունաբերական համաշխարհային գերիշխանության հաստատման հետ, իսկ 2-րդ կեսը՝ Բրիտանիայի ընդարձակ գաղութային տերության ստեղծման հետ։
- Այս հոդվածը Մեծ Բրիտանիայի թագուհու մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Վիկտորյա (այլ կիրառումներ)։
Վիկտորյա | |
---|---|
Ծնվել է՝ | մայիսի 24, 1819(1819-05-24)[1][2][3][…] |
Ծննդավայր | , Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4][5][6] |
Մահացել է՝ | հունվարի 22, 1901(1901-01-22)[1][2][3][…] (81 տարեկան) բնական մահով |
Վախճանի վայր | Օսբորն Հաուս, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
The Royal Mausoleum | |
Երկիր | Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Տոհմ | Հանովերյան արքայատոհմ |
միապետ | |
Շրջանավարտ | Windlesham House School? |
Հայր | Prince Edward, Duke of Kent and Strathearn?[7][8] |
Մայր | Princess Victoria of Saxe-Coburg-Saalfeld?[7][8] |
Երեխաներ | Վիկտորիա Սաքսեն Կոբուրգ Գոթացի[8], Էդուարդ VII[8], Ալիսա Բրիտանացի[8], Ալֆրեդ Սաքսեն Կոբուրգ Գոթացի[8], Ելենա Բրիտանացի[7], Լուիզա Բրիտանացի Արգայլի դքսուհի[9][8], Prince Arthur, Duke of Connaught and Strathearn?[8], Prince Leopold, Duke of Albany?[7] և Princess Beatrice of the United Kingdom?[7] |
Հավատք | Անգլիկան եկեղեցի |
Պարգևներ | |
Առողջական վիճակ | Հեմոֆիլիա |
Ստորագրություն |
1840 թվականին Վիկտորյան ամուսնացել է Ալբերտ Սաքսեն Կոբուրգ Գոթացու հետ։ Ամուսնության ընթացքում ծնված ինը երեխաներն ամուսնացել են թագավորական և ազնվական ընտանիքների հետ` ամրապնդելով Եվրոպայի դինաստիաների միջև կապը, և Վիկտորյային բերել են «Եվրոպայի տատիկ» մականունը։
Վիկտորյայի դերը պետական գործերում եղել է ոչ նշանակալից։ Սակայն անգլիական բուրժուական գրականության մեջ Վիկտորյայի անունը (դեռևս նրա կենդանության օրոք) դարձել է անգլիական տիրող հասարակարգերի բարգավաճումն ու ինքնազոհությունը մարմնավորող յուրօրինակ խորհրդանիշ, իսկ նրա տիրապետության ժամանակաշրջանը կոչվել է «Վիկտորյական դարաշրջան» (այստեղից էլ «Վիկտորյական» ածականը, որը կիրառվել է անգլիական 19-րդ դարի արվեստը, կենցաղն ու բարքերը բնութագրելիս)։
Վիկտորյայի անունով են կոչվել Բրիտանական կայսրության կազմի մեջ մտնող մի շարք քաղաքներ, գետեր, լճեր, տարածքներ և այլն։